ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Սոնա Ռուբենյանը ներկա է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը Ալիևը կրկին խոսել է Հայաստանի մասին Կոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհին Եկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան


Իշխանական բուրգը սկսում է ճաքեր տալ. Նիկոլն արդեն չի կարողանում ներսում պահել տարաձայնությունները. Վիգեն Հակոբյան

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի թվացյալ մոնոլիտ իշխանական բուրգը ճաքեր է տալիս. այս օրերին նման տեսակետներ են հնչում հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներում: Այս տեսակետներն օբյեկտիվորեն ձևավորվել են Ալեն Սիմոնյանի եղբոր տիկնոջ կալանավորումից, ապա նաև՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի՝ IT ընկերության կալանավորված տնօրենին ուղղված ժեստից հետո, ինչ-ինչ պատմություններ էին պտտվում նաև Մխիթար Հայրապետյան-Ալեն Սիմոնյան կուլիսային լարվածության մասին:

Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանական բուրգում վերջին լարվածության պատճառներին,  նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը վերջին 3 տարվա ընթացքում՝ 2020 թվականի պարտությունից հետո, անընդհատ փորձում էր առաջ մղել խաղաղության օրակարգերի թեզը, որի սնանկությունն արդեն տեսանելի է նաև սեփական թիմի համար:

«Այն պահից սկսած, երբ Ալիևը տարեսկզբին հանդես եկավ իր հայտնի ելույթով՝ ըստ էության բացահայտելով խաղաղության պայմանագրի շուրջ իրական գործընթացները, երբ պարզվեց, որ բանակցային որևէ գործընթաց տեղի չի ունենում, այլ հակառակը՝ Ալիևի և Փաշինյանի ներկայացրածը բացարձակապես աղերս չունեն իրար հետ, Նիկոլ Փաշինյանը կորցրեց իր միակ քաղաքական օրակարգի մենաշնորհը, որով փորձում էր ժողովրդին համոզել, որ ամեն ինչ արվում է, զիջվում է հանուն խաղաղության,- մանրամասնեց Վիգեն Հակոբյանը և հավելեց,- Սա ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական սնանկ է, իշխանությունն էլ՝ հետը, և բոլոր օրակարգերը, որոնց մասին խոսվել է վերջին երեք տարվա ընթացքում, բլեֆ են եղել»:

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ ալիևյան բացահայտումը, որն է փաշինյանական պրավալը, զգալի ազդեցություն է թողնում ներքաղաքական կյանքի վրա:

«Իշխանությունը ձևավորված է տարբեր կլաններից, տարբեր ազդեցության խմբավորումներից, ֆինանսաօլիգարխիկ և քաղաքական-օլիգարխիկ ձուլվածքներից, և այդ խմբավորումները սկսեցին հասկանալ, որ գործընթացները լավ տեղ չեն տանում, որ Նիկոլ Փաշինյանն այլևս անհերքելի հեղինակություն չէ իրենց համար:  Ըստ էության, խաղաղության գործընթացի տապալումը բերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը պրոցեսների վրա զգալիորեն նվազում է,- ասաց նա՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանը իշխանական բուրգը պահում էր խաղաղության մասին խոստումների, հույսերի վրա,- Քանի դեռ նա կարողանում էր բոլորին համոզել, որ երկիրը տանում է դեպի խաղաղություն, որ իր հետ հաշվի են նստում դրսում, կլանները նրան համարում էին որպես իրենց համար հեղինակություն, որն ապահովում էր իրենց բարեկեցությունը, կլանների միջև խաղաղ գոյակցությունը, ռեսուրսների «արդար վերաբաշխումը»»:

Այս իրողություններում արդեն, ըստ վերլուծաբանի, իրավիճակը փորձում է վերահսկողությունից դուրս գալ. այն տղաներն ու աղջիկները, որոնք տարբեր փաբերում նույնիսկ պարտքով էին գարեջուր ու սուրճ խմում, բայց 2019-20 թվականից հետո բյուջեի համն էին առել, սկսել էին կիսելու բան ունենալ, արդեն այդ տարաձայնությունները չեն կարողանում թաքցնել:

«Երբ «պապան» համեմատաբար ցույց է տվել իր թուլությունը, որ իր ասածը մոտ չէ ճշմարտության, որ իր հետ հաշվի չեն նստում, բոլորը սկսել են անհանգստանալ իրենց կարգավիճակի համար. երբ բալանսը խախտվում է, իշխանական բուրգը սկսում է ճաքեր տալ: Համակարգը սկսում է ճաքեր տալ, որովհետև Նիկոլն արդեն չի կարողանում սիստեմի ներսում պահել տարաձայնությունները,- պարզաբանեց մեր զրուցակիցը, ապա պատասխանելով հարցին՝ արդյոք սրանո՞վ է պայմանավորում նաև Ալեն Սիմոնյանի ընտանիքին առնչվող աղմկահարույց դրվագը, Հանրային ռադիոյի տնօրենի ըմբոստացումը, նշեց,- Թե՛ Ալեն Սիմոնյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, թե՛ ավելի քիչ քննարկված Հակոբ Արշակյանի հրապարակային անդրադարձ-անհամաձայնությունը «Սիներջի»-ի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի ձերբակալության փաստով:

ՀՀ իշխանական բուրգն այնպիսին է, որ առանց Նիկոլ Փաշինյանի դաբրոյի որևէ քննչական գործողություն, դատական որոշում չի իրականացվում, ու եթե որևէ մեկը թիրախավորում է ինչ-որ դատավորի, քննիչի, ակնհայտորեն թիրախավորում է Նիկոլ Փաշինյանին: Նրանք բոլորը շատ լավ հասկանում են՝ դատավորն ու քննիչը հարցը չեն լուծել: Ու երբ Հակոբ Արշակյանը նման ելույթ է ունենում, կամ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում ինչ-ինչ նկարներ է տեղադրում, բոլորի համար է հասկանալի, թե ումից է դժգոհությունը»:

Հանրային Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի ընդվզման մասին մեր դիտարկմանն էլ արձագանքելով՝ Վիգեն Հակոբյանը նկատեց, որ իր համար սպասելի էր նման ակցիան, և նրա այդ քայլը հնարավոր է կատալիզատոր դառնա որոշ սեգմենտների համար, որոնք, այնուամենայնիվ, գենետիկորեն այլ արժեհամակարգի կրող են:

Այս դժգոհությունները, ճաքերը կպայթե՞ն իշխանափոխությամբ՝ մեր վերջին հարցին ի պատասխան էլ՝ քաղտեխնոլոգը չբացառեց  ինչ-ինչ պրոցեսների մեկնարկը:

«Եթե համապատասխան դետոնատոր լինի, որն էլ ավելի կխորացնի այդ ճաքերը, կամ ընդհանրապես համակարգից կպոկի ինչ-որ մարդկանց, և եթե դա նաև համընկնի արտաքին որոշակի ֆակտորների հետ, կարող են ինչ-որ պրոցեսներ սկսվել»,- ամփոփեց Վիգեն Հակոբյանը:

ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Սոնա Ռուբենյանը ներկա է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանըԱլիևը կրկին խոսել է Հայաստանի մասինԿոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց«Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) «Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու»․ Բագրատ Սրբազան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ ՊուտինՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչո՞ւ է 27-ամյա երիտասարդը փորձել սպանել նախկին կնոջն ու կնոջ քրոջը․ քույրերը մանրամասներ են պատմում Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները 2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԳործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան
Ամենադիտված