Ո՞վ է ուզում պայթեցնել ՔՊ-ականներին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քիչ առաջ հաղորդագրություն տարածվեց, որ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 հասցեում ռումբ կա տեղադրված։ Նշյալ հասցեում, ի դեպ, տեղակայված է ՔՊ գրասենյակը։
Նշվում է, որ ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է: Ավելի ուշ տարածքում հայտնաբերվել է կասկածելի պայթուցիկ։
Նշենք, որ օրեր առաջ ևս նման դեպք էր արձանագրվել։ Փետրվարի 22-ին Երևանի Գյուլբենկյան փողոցում տեղակայված օֆիսային տարածքներից մեկում ռումբի տեղադրման մասին ահազանգ էր ստացվել: Նշված հասցեով ժամանել էին ԱԻՆ աշխատակիցները, ապա նաև սակրավորները:
Շենքի բնակիչները MediaHub-ին հայտնել էին, որ տարածքը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին:
Դեպքերի նման զարգացումը ենթադրել է տալիս, որ ինչ-որ մեկը «ցանկանում է պայթեցնել» ՔՊ-ականներին։
Նարե Գնունի