57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներ Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան Պարեկներն ամեն գիշեր ռեյդ են անում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Աբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Իրանը ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, շարունակե'ք խաղաղությանն ուղղված երկխոսությունը Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում


Ոսկեպարից տղերքին բերման են ենթարկել, ասել են՝ էլ չմտնեք, մեր հողը չի

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ գիշեր Տավուշի մարզի Վերին Ոսկեպար համայնքից Նոյեմբերյանի ոստիկանություն են բերման ենթարկվել «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանը եւ Հենրիկ Մկրտչյանը։ Մինչ այդ իրավապահները տղերքին ժամանակ են տվել՝ լքել Ոսկեպարը, ասել են՝  Ոսկեպարում գտնվելն անօրինական է։ «Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտեց՝ վստահ է, որ այդ տարածքներն իշխանությունները հանձնում են Ադրբեջանին, քանի որ Փաշինյանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչում է նաեւ Նոյեմբերյանի այդ գյուղերը։ 

«Բնականաբար իշխանությունները պիտի հրահանգեն իրավապահներին՝ արգելել մեր գործունեությունը Ոսկեպարում։ Ոստիկանության բաժանմունքում տղերքին ասել են՝ բաց կթողնենք մի պայմանով, որ Ոսկեպար այլեւս չեք գնա։ Իրավական հիմք չկա այստեղ, ուղղակի փորձել են վախեցնել, տեսել են վախեցնելով ոչնչի չեն հասնի, տղերքին բաց են թողել։ Պարզ է, որ սա քաղաքական հրահանգ է Երեւանից՝ Բաքվի հետ համաձայնեցված»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Անդրադառնալով իրենց գործունեությանը՝ Տեր-Աբրահամյանն ասաց, որ 2023թ․-ի գարնանից  Նոյեմբերյանի համայնքապետարանի եւ «Մարտական եղբայրության» միջեւ համագործակցության հուշագիր է կնքվել, որի համաձայն մարզումներ են իրականացնում տեղի համայնքների բնակիչների համար։ Այն պահից, երբ ադրբեջանական քարոզչամեքենան լուրերով հաղորդել է, թե Ոսկեպարում Հայաստանի զինված ուժերը իբրև դիվերսիոն խմբեր են հավաքում, Տեր-Աբրահամյանի խոսքով՝  իրենց գործունեության համար լուրջ խոչընդոտներ են ստեղծվում։ 
«Ես վստահ եմ, որ մեր նկատմամբ այս խոչընդոտները քաղաքական որոշման արդյունք է։ Մենք 2023թ․-ից ենք Ոսկեպարում, Նոյմբերյանի համայնքապետարանի հետ շատ լավ աշխատել ենք։ Պարզապես այդ տարածքներն անկլանվերի անվան տակ հանձնելու մտադրություն ունեն, այդ է պատճառը, որ փորձում են կանխել մեր աշխատանքը»,-հավելեց նա։

Ավելի վաղ «Մարտական եղբայրությունը» հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ մարտի 3-ին, Ավետիս Ավետիսյանն ու Հենրիկ Մկրտչյանը մուտք են գործել Վերին Ոսկեպարի տարածք, որտեղ նրանց արդեն սպասելուց են եղել ոստիկանության ներկայացուցիչները: Վերջիններս ասել են, որ տարածք մուտք գործելու իրավունք չկա: Դրանից հետո տեղ է հասել նաև Նոյեմբերյանի ոստիկանության պետի տեղակալը, որը նույնպես պնդել է, որ տղաները պետք է լքեն տարածքը, քանի որ այդտեղ գտնվելն անօրինական է, որից հետո երկուսին ուղեկցել են ոստիկանության բաժանմունք՝ հիմնավորելու համար ոստիկանության պահանջը: 

«Պարզ է, որ տեղի ունեցողն ունի հստակ քաղաքական իմաստ, և նախաձեռնությունն իրականում գալիս է ոչ թե Նոյեմբերյանի ոստիկանությունից, այլ ՀՀ ղեկավարությունից: Մեր խնդիրն ու հարցը հենց ՀՀ ղեկավարության հետ է՝ ո՞ր օրենքով կամ ինչպիսի՞ իրավական հիմքով է արգելված ՀՀ քաղաքացիների կամ հատկապես Մարտական եղբայրության անդամներին  մուտքը Վերին Ոսկեպարի տարածք»,-գրված էր հայտարարության մեջ։

ՀՀ ՆԳՆ լրատվականից փորձեցինք պարզաբանում ստանալ Վերին Ոսկեպարում տեղի ունեցածի վերաբերյալ։ Կառույցի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասաց, որ Ավետիս Ավետիսյանը եւ Հենրիկ Մկրտչյանին բաժին են հրավիրել իրենց մոտ եղած զենքի օրինականությունը ճշտելու համար։ Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ոստիկանները նրանց ասել, որ Ոսկեպարում գտնվելն անօրինական է, քանի որ այն հայկական տարածք չէ, Սարգսյանն ասաց․ «Հերքում եմ, ոստիկանները նման բան չեն ասել»։ 

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունը57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներ Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՈվ է երգել Աննա Հակոբյանի ընթրիքինԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան Պարեկներն ամեն գիշեր ռեյդ են անումԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԱբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Իրանը ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, շարունակե'ք խաղաղությանն ուղղված երկխոսությունը Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Ագրոէլեկտրական արևային պարկԱրամեն առողջական խնդիրներ ունի. երգչի կինը հրապարակում է արել. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեխան խաղալիս քարերով վնասել է 2 մեքենա՝ պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կա Բերման են ենթարկել Լիլիթ ԱվետիսյանինՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀին Օլիմպիայում բոցավառվեց Փարիզի Օլիմպիական խաղերի կրակը«Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և ԲերդումԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Կոպենհագենի կենտրոնում այրվում է Դանիայի ֆոնդային բորսայի պատմական շենքը (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արային պատկանող «յաշիկը» երթևեկել է հանդիպակաց Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել․ պաշտպանՋրատարը վթարվել է․ ավելի քան 30 ժամ ջուր չի լինի Սարսափելի պատասխանի սպասեք․ Իրանի նախագահը՝ ԻսրայելինUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է Ողբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել (լուսանկար) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներ Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՈվ կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա1 օրով ջրամատակարարումը կդադարեցվիՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»
Ամենադիտված