Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն. կմասնակցեն նաև Ադրբեջանի ներկայացուցիչները
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 12-ին Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ «Ծովային անվտանգության գոտի 2024» ռազմածովային զորավարժությունների հիմնական փուլը կմեկնարկի:
Այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը:
Զորավարժություններին կմասնակցեն նաև Ադրբեջանի, Ղազախստանի, Օմանի, Պակիստանի և Հարավային Աֆրիկայի զինված ուժերի ներկայացուցիչներ:
Tasnim-ը նշում է, որ զորավարժությունների նպատակներն են տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը, միջազգային ծովային առևտրի պաշտպանությունը, ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարը և ծովային գործողությունների ոլորտում օպերատիվ և մարտավարական փորձի փոխանակումը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live