«Mitsubishi Pajero»-ն հայտնվել է դաշտում, վիրավnր կա․ Shamshyan «Ուշադրություն»․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել Կապանի համար 4 միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները Որոշում եմ կայացրել. ինչ է հայտնում Նիկոլ Փաշինյանը Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում․ Վահե Հովհաննիսյան Աբովյան քաղաքի մի շենքի մոտակա ձորում մաhացած տղամարդ է հայտնաբերվել ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկիզբը՝ Տավուշից. ծառայություններից կկարողանան օգտվել նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներ «ՀայաՔվեն» գրասենյակ բացեց Գյումրիում


Հիսուս եկավ՝ բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին․ այսօր Ծաղկազարդ է

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: 

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:

Աղբյուրը՝ Qahana.am

Գերժամանակակից ձայնային ու լուսային համակարգերով համալրված «Արենա կոնցերտ հոլը» բացեց դռները «Mitsubishi Pajero»-ն հայտնվել է դաշտում, վիրավnր կա․ Shamshyan «Ուշադրություն»․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել Կապանի համար 4 միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչներըՈրոշում եմ կայացրել. ինչ է հայտնում Նիկոլ Փաշինյանը Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով «Ադրբեջանը կարճատև հարձակում կիրականացնի առաջնագծում». Նաիրի Հոխիկյան Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում․ Վահե Հովհաննիսյան Աբովյան քաղաքի մի շենքի մոտակա ձորում մաhացած տղամարդ է հայտնաբերվել ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը քանդել և շարունակում է քանդել սեփական անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկիզբը՝ Տավուշից. ծառայություններից կկարողանան օգտվել նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներԻշխանահաճո «Եվրաքվեն» իրավաբանորեն չէր կարող հաստատվել ԿԸՀ-ի կողմից և դրվել ստորագրահավաքի«ՀայաՔվեն» գրասենյակ բացեց ԳյումրիումԱդրբեջանի համար շատ կարևոր է Հայաստանի վերջնական զինաթափումը․ Աբրահամյան Կրակոցներ՝ Արմավիրում, հայտնի են մասնակիցների ինքնությունը և դեպքի հանգամանքները․ Shamshyan Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Առանձին հատվածներում կդիտվեն գարնան առաջին ամպրոպներըԶելենսկին կոչով դիմել է արևմտյան երկրներին Ի՞նչ կլինի, եթե օրվա իշխանության պարագլուխը հայտարարի` եթե ադրբեջանական ցանկի Սերժ Սարգսյանին կամ մյուս գործիչներին չհանձնենք Ադրբեջանին` պատերազմ կսկսվի. Տիգրան Աբրահամյան Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը սպասվում է հաջորդ շաբաթ. ՈւիտկոֆՔաղցկեղի ոչ ակնհայտ նշան. բժիշկ Մյասնիկովը մանրամասնում է Բաքուն «դատապարտել» է Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայերի վերաբերյալ Մագնիսական փոթորիկներ մարտի 17-23. անքնություն, միգրեն, ճնշում... ինչպե՞ս պաշտպանվել Պարզվել է հիվանդանոց տեղափոխված 19-ամյա տղային դանակահարողի ինքնությունը․ նա անչափահաս է Իրանը խոստանում է կոշտ և ջախջախիչ պատասխան տալ. Հոսեյն Սալամի Թուրքիան կրկնել է, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցnւմը և պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Արտակարգ դեպք՝ Երևանում․ քոլեջներից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, անչափահասներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ուղերձը Ի՞նչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար Լաթաքիայում շինանյութի խանութում պայթյունի հետևանքով16 մարդ է զոհվել Իրանը միշտ ողջունել է խաղաղության, հաշտեցման և կայունության հաստատումը տարածաշրջանում․Մասուդ ՓեզեշքիանԿրեմլը պարզաբանել է, թե երբ է կազմակերպվելու Պուտինի և Թրամփի հանդիպումըՀայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Հնդկաստանում ստեղծել են հուսալի թափանցիկ էլեկտրոդներ երկկողմանի արևային վահանակների համար ՌԴ մուտքի նոր պահանջներ հունիսի 30-ից. ի՞նչ կանոններ են սահմանվել Ձյուն կտեղա. եղանակը մարտի առաջիկա օրերին Կոթի գյուղում անասնագոմ է այրվել, դեպքի վայր են մեկնել Ոսկեվանի հրշեջները, հրդեհը մարվել է ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Փաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ բանակցությունների ավարտը «Զանգեզուրի միջանցքը» կանցնի Հայաստանով կամ Իրանով. առաջիկա ամիսներին Թուրքիան կսկսի այդ ուղղությամբ աշխատանքները. թուրք նախարար Օտարերկրյա զորքերը կարող են մտնել Ուկրաինա առանց ՌԴ–ի համաձայնության. ՄակրոնՈղջաբերդ գյուղի բնակիչները կրկին ճանապարհ են փակել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը լքել է ՖրանսիանՀունգարիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումըԻնքս ինձ երեք հարց եմ տվել. Ռուբեն Վարդանյանը ձայնագրություն է հրապարակել Մեծ Պահք. Անառակի կիրակի
Ամենադիտված