Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ Պետրոսյան Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով «Անհնար է դիմանալ տիեզերական այս անարդարությանը… Դավիթս, հզորս, կներես…» Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Կարևոր․ ճանապարհների որոշ հատվածներ են փակ լինելու Ապարանի ջրամբարի տարածքում՝ կղզու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է Երեխային hարվածներ hաuցրած դաստիարակն ու մանկապարտեզի տնօրենը nuտիկանությունում են Երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից վարորդը փախել է դեպքի վայրից. նոր մանրամասներ


Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:

23-րդ «Արտավազդ»-ը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ կհնչեինմրցանակակիրների անունները Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասաց՝ Թատրոնի միջազգային օրն առանձնահատուկ է: «1961 թվականին Պետեր Բրուկի առաջարկությամբ մարտի 27-ը որոշվեց կոչել Թատրոնի միջազգային օր: Մինչ օրս ամեն տարի ամբողջ աշխարհը մեծ ցնծությամբ, ոգևորությամբ նշում է այդ տոնը»,-շեշտեց նա և հավելեց՝ թատերական աշխարհը ժամանակ առ ժամանակ ալեկոծվում է, ստիպված է լինում լուծել հարցեր, որոնք շատ դեպքերում բացարձակ կապ չունեն թատրոնի հետ, սակայն անում է դա: «Մեր ժամանակներն էլ բացառություն չեն, սակայն մենք գիտենք, որ նման օրերը երկար չեն տևելու: Պինդ մնանք, ամուր լինենք, լծված լինենք մեր գործին»,-մաղթեց Ղազանչյանը:

Նա ընդգծեց, որ թատերական գործիչներն իրենց աշխատանքը հրաշալի են կատարում. ժամանակակից թատերական աշխարհում հրաշալի ներկայացումներ են ծնվում, հրաշալի երիտասարդություն կա, որ փորձում է զարմացնել, նոր ձևաչափեր գտնել: «Մեր ամենակարևոր խնդիրը երիտասարդներին ազատ թողնելն է, որպեսզի նրանք ստեղծագործեն, որպեսզի լինեն նոր անուններ, երբ Նարինե Գրիգորյանը, Սամսոն Մովսեսյանը, Գոռ Մարգարյանն ու այլ ռեժիսորներ արդեն միջին տարիքի կլինեն, նրանց հետևից կգան ոչ պակաս վառ ու հետաքրքիր անհատականություններ»,-շեշտեց միության նախագահը՝ կրկին շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական տոնը:

Հակոբ Ղազանչյանը «Հայ թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» «Արտավազդ» մրցանակ հանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանին:

Բեմ բարձրանալով ու մրցանակը վերցնելով՝ Էլբակյանը հիշեցրեց, որ թատրոնն աշխարհի փոքր մոդելն է: «Թատրոնը մարդկանց օգնում է ազատագրվել իրենց շուրջ տիրող քաոսից: Կլինենք մենք, թե ուրիշները, թատրոնը միշտ կկատարի այդ գործառույթը, քանի դեռ կա մարդը, քանի դեռ կա այս աշխարհը»,-ասաց Արմեն Էլբակյանն ու շնորհակալություն հայտնեց մրցանակի համար:

Հատուկ մրցանակ տրվեց Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանին՝ Աշտարակի թատրոնի հիմնադրմանն աջակցելու համար, իսկ Արմեն Ջիգարխանյանի անվան «Մեծ Արտավազդ» մրցանակը միությունը հանձնեց ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանին:

Արմեն Ջիգարխանյանի մասին պատմող փոքր ֆիլմից հատվածներ ցուցադրելուց, այնուհետև երաժշտական դադարից հետո հայտնի դարձան մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում հաղթողների անունները:

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը տրվեց Տիգրան Գաբոյանին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն, «Ինկածբերդի իշխանուհին» (Քեսունի Վասիլ Իշխան):

«Լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցանակի արժանացավ Արաքսյա Մելիքյանը, Հայաստանի երգի պետական թատրոն, «Շղթա» (Աննա Մարկոսյան):

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը տրվեց Վարդան Կուղիանոսյանին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, «Գիշատիչների խնջույքը» (Կաուբախ):

«Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» ճանաչվեց Նառա Սանթոյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին» (Սաբեթ):

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեց Կարեն Գրիգորյանը, Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն, «Փոքրիկ ողբերգություններ»:

«Լավագույն զգեստների նկարիչ» անվանակարգում մրցանակի արժանացավ Մերի Սարգսյանը, Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն, «Փոքրիկ ողբերգություններ»:

«Լավագույն լուսային նկարիչ» անվանակարգում մրցանակը տրվեց Հակոբ Պողոսյանին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին»:

«Լավագույն երաժշտության հեղինակ» ճանաչվեց Վաչե Շարաֆյանը, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, «Կոլոմբինա»:

«Լավագույն պիես» համարվեց «Պատերազմի ցեցը»՝ Արմինե Բոյաջյան, Նարեկ Մանուչարյան:

«Լավագույն թատերախոսական» անվանակարգում մրցանակի արժանացավ Սուսաննա Բրիկյանը, «Գերագույն» երկրպագուն»:

«Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեց Անդրանիկ Միքայելյանը, Բաբելոն թատրոն, Բաբելոն շոու (Ժամանում) մաս 1 (Մոցարտ):

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում «Արտավազդ»-ը տրվեց Անուշ Զանգիզորյանին, Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, «Ֆարենհայթ451» (Քլարիս Մաքլելն):

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում հաղթեց Ժորա Մարտիրոսյանը, Երևանի Կամերային թատրոն, «B 1427»:

«Լավագույն մանկական ներկայացում» համարվեց «Փայլոու»-ն, «Ֆակտորի փրոդաքշն» ազատ թատերախումբ, գլխավոր պրոդյուսեր՝ Ռուդիկ Տեր-Գալստյան, Երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կոկչյան, բեմադրող խորեոգրաֆ՝ Հովհաննես Սարգսյան:

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակը տրվեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին՝«Տունը սահմանին» ներկայացման համար, բեմադրությունը՝ Արտուշ Միքայելյանի:

«Լավագույն պլաստիկական ներկայացում» համարվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Սիրո պատմություն Նյու-Յորքում» բեմադրությունը, ռեժիսոր Սամսոն Մովսեսյան, բալետմայստեր՝ Արտյոմ Գևորգյան:

«Լավագույն կամերային ներկայացում» ճանաչվեցՀ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Գիշատիչների խնջույքը», բեմադրությունը՝ Աշոտ Հակոբյանի:

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթեց Լյուդվիգ Հարությունյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին»:

«Լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Ինկած բերդի իշխանուհին», բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի:

23-րդ մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, ԵԹԿՊԻ-ի պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, Երևանի Սոս Սարգսյանի անվ. Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը, թատերագետ, ԵԹԿՊԻ-ի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան, արվեստագիտության թեկնածու Անի Հարությունյանը, բեմադրիչ, Աշտարակի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գոռ Մարգարյան, պարուսույց, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դոցենտ Գագիկ Կարապետյանը, թատերագետ, «Թատերակետեր» կայքի խմբագիր Տիգրան Մարտիրոսյանը:

ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը ի մի է բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները: «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրել է 1996 թվականին ՀՀ ժողովրդական արտիստ ԵրվանդՂազանչյանը: Սկզբում մրցանակ է տրվել միայն«Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» անվանակարգում, իսկ 1999 թվականիցսկսած տարեցտարի անվանակարգերի թիվնավելացել է:

Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով «Անհնար է դիմանալ տիեզերական այս անարդարությանը… Դավիթս, հզորս, կներես…» Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Կարևոր․ ճանապարհների որոշ հատվածներ են փակ լինելու Ապարանի ջրամբարի տարածքում՝ կղզու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է Երեխային hարվածներ hաuցրած դաստիարակն ու մանկապարտեզի տնօրենը nuտիկանությունում են Երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից վարորդը փախել է դեպքի վայրից. նոր մանրամասներ Հեռվում երևացողը՝ ամենաբարձրը Ադրբեջանի դրոշն է․ Աճարկուտի ավագանու անդամ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխային (տեսանյութ)Դավիթ Չալոյանն օլիմպիական խաղերի իր առաջին մենամարտում ուժերը կչափի անգլիացու հետԵրեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռներըԿարևոր այն աշխատող քաղաքացիների համար, ովքեր արձակուրդի կարիք ունեն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Վայոց ձորի մարզԼուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Յուրաքանչյուր կողմ ինքն է հոգում իր ծախսերը. ՀՀ ՊՆ-ն՝ ԱՄՆ-ի հետ զnրավարժությունների մասին Մինուսինսկի սրճարաններից մեկում շաուրմայից 8 մարդ է թունավորվել Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Ինչ տեսք ունի բուժումից վերադարձած Հրանտ Թոխատյանը. նա անճանաչելի է դարձել «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Կիրանցում տրված կադաստրի վկայականները համարվում են ճիշտ․ Կադաստրի պաշտոնյա Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Մոսկվայում ձերբակալել են ուղեւորի վրա կրակած տաքսու վարորդին Սանկտ Պետերբուրգի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել է սուր աղիքային վարակի բռնկում. հոսպիտալացվել է ութ երեխա Ցածր ծնելիությունն «աղետшլի է» ազգի ապագայի համար. Պեսկով Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխանԱվտովթարից զոհված ընտանիքը բնակվում էր Գյումրիում ԱԳՆ-ի շենքի մոտ մեկն իր թումբաններն է փռել արևի տակ. Քրիստինա Նազարյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը կմեկնի արձակուրդՓարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՎաղաժամկետ դադարեցվել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. Ոսկան Սարգսյան Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Երիտասարդ ամուսինների և նրանց որդու կյանքը խլած վթարի վայրից՝ նոր տեսանյութ Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում21-ամյա Նարեկը տեղափոխվել է հիվանդանոց․ Ինչ է պատահելՈվքեր են ավտովթարից մահացած ամուսինները և նրանց երեխանՄեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Հրանտ Թոխատյանը վերադարձել է Հայաստան (լուսանկարներ)
Ամենադիտված