Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով «Անհնար է դիմանալ տիեզերական այս անարդարությանը… Դավիթս, հզորս, կներես…» Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Կարևոր․ ճանապարհների որոշ հատվածներ են փակ լինելու Ապարանի ջրամբարի տարածքում՝ կղզու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է Երեխային hարվածներ hաuցրած դաստիարակն ու մանկապարտեզի տնօրենը nuտիկանությունում են Երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից վարորդը փախել է դեպքի վայրից. նոր մանրամասներ Հեռվում երևացողը՝ ամենաբարձրը Ադրբեջանի դրոշն է․ Աճարկուտի ավագանու անդամ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխային (տեսանյութ)


Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում

Մշակույթ

Մարտի 30-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առանորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ապա կարդացվեցին սուրբգրային ընթերցվածքներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիել մարգարեի թուղթը:

Արտակ Սրբազանը, իր քարոզում անդրադառնալով Հարության խորհրդին, ի մասնավորի նշեց. ««Չէ աստ, այլ յարեաւ» (Ղուկ. ԻԴ 6) խոսքերը, որոնցով Քրիստոսի գերեզման այցելած յուղաբեր կանանց դիմավորեց հրեշտակը, ամենքիս համար հնչում են որպես ավետիս: Սակայն Քրիստոսի թաղումից հետո աշակերտների՝ անորոշության մեջ դեգերող միտքն ի վիճակի չէր ընկալելու այս խոսքերում թաքնված ուրախությունը։ Անորոշության ու հուսահատության խավարը ցրելու համար, հարությունից հետո, Քրիստոս տարբեր վայրերում հայտնվում է Իր աշակերտներին և Իրեն հետևող բազմաթիվ այլ մարդկանց»:

 

Այնուհետև, անդրադառնալով Փրկչի հետհարության երևումներին՝ մասնավորապես Ղուկասի Ավետարանում հիշատակվող Էմմավուսի ճամփորդների դրվագին, պատարագիչ Սրբազանն ընդգծեց. «Սուրբ Հարության ճրագալույցի այս երեկոյան տեսնում ենք, որ Քրիստոսի հետ անցել ենք երկար մի ճանապարհ, ավելի երկար, քան Երուսաղեմն Էմմավուսից բաժանող տասնմեկ կիլոմետրերը։ Եկել ու հասել ենք մի հանգրվանի, որտեղ մեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի իր կյանքի կարևորագույն որոշումը՝ ընդունել Հարուցյալ Տիրոջը մեր հոգիներում ու սրտերում»:

Վերջում Արտակ Սրբազանը, հորդորեց հավատացյալ ժողովրդին Հարուցյալ Աստվածորդու ձեռքն ամուր բռնած անսայթաք քայլել դեպի հավիտենական կյանք տանող ճանապարհով, որտեղ գրկաբաց մեզ է սպասում բազմագութ և սիրող հայրը։

Հավարտ Սուրբ Պատարագի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որը բաշխվեց հավատացյալներին:

Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Հայոց Հովվապետի, կատարվեց Սուրբ Հարության տնօրհնեք:

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով «Անհնար է դիմանալ տիեզերական այս անարդարությանը… Դավիթս, հզորս, կներես…» Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Կարևոր․ ճանապարհների որոշ հատվածներ են փակ լինելու Ապարանի ջրամբարի տարածքում՝ կղզու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է Երեխային hարվածներ hաuցրած դաստիարակն ու մանկապարտեզի տնօրենը nuտիկանությունում են Երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից վարորդը փախել է դեպքի վայրից. նոր մանրամասներ Հեռվում երևացողը՝ ամենաբարձրը Ադրբեջանի դրոշն է․ Աճարկուտի ավագանու անդամ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխային (տեսանյութ)Դավիթ Չալոյանն օլիմպիական խաղերի իր առաջին մենամարտում ուժերը կչափի անգլիացու հետԵրեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռներըԿարևոր այն աշխատող քաղաքացիների համար, ովքեր արձակուրդի կարիք ունեն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Վայոց ձորի մարզԼուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Յուրաքանչյուր կողմ ինքն է հոգում իր ծախսերը. ՀՀ ՊՆ-ն՝ ԱՄՆ-ի հետ զnրավարժությունների մասին Մինուսինսկի սրճարաններից մեկում շաուրմայից 8 մարդ է թունավորվել Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Ինչ տեսք ունի բուժումից վերադարձած Հրանտ Թոխատյանը. նա անճանաչելի է դարձել «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Կիրանցում տրված կադաստրի վկայականները համարվում են ճիշտ․ Կադաստրի պաշտոնյա Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Մոսկվայում ձերբակալել են ուղեւորի վրա կրակած տաքսու վարորդին Սանկտ Պետերբուրգի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել է սուր աղիքային վարակի բռնկում. հոսպիտալացվել է ութ երեխա Ցածր ծնելիությունն «աղետшլի է» ազգի ապագայի համար. Պեսկով Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխանԱվտովթարից զոհված ընտանիքը բնակվում էր Գյումրիում ԱԳՆ-ի շենքի մոտ մեկն իր թումբաններն է փռել արևի տակ. Քրիստինա Նազարյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը կմեկնի արձակուրդՓարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՎաղաժամկետ դադարեցվել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. Ոսկան Սարգսյան Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Երիտասարդ ամուսինների և նրանց որդու կյանքը խլած վթարի վայրից՝ նոր տեսանյութ Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում21-ամյա Նարեկը տեղափոխվել է հիվանդանոց․ Ինչ է պատահելՈվքեր են ավտովթարից մահացած ամուսինները և նրանց երեխանՄեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Հրանտ Թոխատյանը վերադարձել է Հայաստան (լուսանկարներ) Անձրև, ապմրոպ. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Ձերբակալվել է ռուս սպայի մեքենայի ենթադրյալ պայթեցնողը․ ինչ է նա ասել (տեսանյութեր)
Ամենադիտված