Հունվարի 7-13-ին Երևանում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների 3,881 խախտում. 125 վարորդ եղել է ոչ սթափ Որոշ տարածաշրջաններում մառախուղ է Ավելի հավանական է, որ ՀՀ-ն կանդամակցի ինչ-որ համաստեղության, քան՝ ԵՄ-ին․ Աշոտյան Ջոկովիչը հաղթել է Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Մետապնևմովիրուսը կարող է արդյոք դառնալ գլոբալ համաճարակ․ ԱՀԿ պարզաբանումը Մոսկվայում հարբած երիտասարդը սպանել է սուպերմարկետի աշխատակիցներին ու այցելուներին Այսօր էլ հավաքական Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի նոր պատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Մհեր Ավետիսյան «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնnւթյան են ենթարկել երեխաներին Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառը


«Ապրելու ուժ տվեց Դավիթիս երազանքի իրականացումը՝ Դադիտան կառուցումը». Դավիթ Ուզունյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Եղնիկներում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթս 21-րդ դարում Հայաստանում ծնված առաջին երեխան է: Դա, կարծես, իրեն ստիպում էր ամեն հարցում լինել առաջինը: Ամեն ինչ պետք է ամենալավ ձևով աներ, եթե լավ չէր ստացվելու, ուրեմն պետք է ընդհանրապես չաներ: Ակտիվ էր ու աշխույժ, հիմա այդպիսին իր քույրիկն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավթի հայրիկը՝ Բագրատը:

Հայրիկի խոսքով, որդին այնքան կշռադատված էր, խելոք, որ դպրոցում սովորելու տարիներին իրեն միայն մեկ անգամ են դպրոց «կանչել»: «Այն էլ՝ ինքը ոչինչ չէր արել, ուղղակի, քանի որ ակտիվ էր ու աշխույժ, ուսուցիչը որոշել էր, որ տնակը նա է կոտրել: Դավիթն ինձ ասաց, որ մեղավոր չէ: Եթե անգամ ցածր գնահատական էր ստանում, կանգնում էր դիմացս, նայում աչքերիս մեջ ու ասում՝ պա՛պ, «2» եմ ստացել, վաղը կուղղեմ: Դպրոցում սովորելու տարիներին երբեք որևէ ուսուցչի մոտ լրացուցիչ պարապմունքների չի հաճախել, ինքն իր ուժերով սովորում էր, հաղթահարում ամեն ինչ: Առաջին դասարանում սկսեց կարատեի հաճախել, 2010 թ.-ից՝ ֆուտբոլի, հաջողություններ ունեցավ իր թիմի՝ «Փյունիկի» կազմում, հետո մի պահ ասաց, որ էլ չի ուզում ֆուտբոլի հաճախել, անարդարությունների էր հանդիպել: «Երազում եմ, որ ֆուտբոլիստ լինես, Դա՛վ ջան»,-ասացի, բայց Դավիթը հակադարձեց՝ պա՛պ, ուզում եմ սովորել, ու թեման փակեցինք»:

Դպրոցից հետո քոլեջ, քոլեջն ավարտելուց հետո էլ Ամերիկյան համալսարան ընդունվեց Դավիթը: «Երեք ամիս խորացված տարբերակով մաթեմատիկա պարապելուց հետո ընդունվեց համալսարանի Բիզնեսի բաժինը: Մեկ տարի գերազանց սովորել է, հետո զորակոչվել ծառայության: Համալսարանին մոտ ենք ապրում, դասը սկսվելուց տասը րոպե շուտ էր դուրս գալիս տանից, ասում էր՝ էլ ո՞վ ունի նման հնարավորություն: Մեքենա վարել շատ էր սիրում. «Պա՛պ, մեքենայով գնամ համալսարան, դու հետո արի, մեքենան վերցրու»: Իր ընկերների մեջ առաջինը սկսեց մեքենա վարել: Շատ մեծ ընկերական շրջապատ ունի Դավոս, մինչ օրս էլ իրենք մեր տուն են գալիս, լավ ընկերներ ունի»: Բանակ զորակոչվելուց հինգ օր առաջ ավտովթար է տեղի ունենում, Դավիթին զինկոմիսարիատում ասում են, որ կոտրվածքով իրեն բանակ չեն տանի, բայց Դավիթը համառում է՝ չէ, պետք է գնամ ծառայելու: 2019 թ.-ի հուլիսն էր:

«Աջակցեցի իր այդ որոշմանը, ինչի համար ինձ ներել չեմ կարողանում: Նախարարություն դիմում գրեցինք, և իրեն կոտրվածքով զորակոչեցին: Հավաքակայանից իրեն տարան Մուրացանի հիվանդանոց, մեկ ամիս այնտեղ պառկեց, վիճակահանությամբ ընտրել էր Արցախը, այնտեղ պետք է որոշվեր, թե որ զորամասում է ծառայելու: Այնտեղ վիճակահանություն չէին արել և Դավիթին ամենահեռու զորամասն էին ուղարկել, չգիտեմ էլ՝ կարծել էին՝ փախել է ծառայությունից, թե ինչ: Իր հետևից գնացի Արցախ, մեկ օր մնաց հոսպիտալում ու տեղափոխեցին Եղնիկներ: Գնացի նաև Եղնիկներ, ճանապարհը բավականին բարդ էր, բայց սիրտս չտարավ: Եղնիկների զորամասը խոր ձորի մեջ է, չորս կողմը՝ անտառ, հարուստ տարբեր ծառերով. աշուն էր, բազմազան գույներ, կարծես դրախտում լինես: Այդ օրը, երբ պետք է արդեն վերադառնայի, զրուցում էինք. «Դա՛վ ջան, խոստանում եմ, որ մեկ ամսվա մեջ քեզ կտեղափոխեմ»:

Իրոք, արդար չէր իրեն այնտեղ ուղարկելն առանց վիճակահանության: Երկրորդ՝ իրեն ուղարկել էին որպես իբր «չեպե» արած զինվոր, բայց հակառակը՝ ինքնակամ դիմում էր գրել ու մեկնել ծառայության: Արձագանքեց. «Պապ, էս բնությանը նայի, սար ու ձորին նայի, սա թողնեմ, գնամ ասֆալտի վրա ծառայե՞մ»: Հայրիկը պատմում է՝ տարբերակներ կային, որ որդին տեղափոխվի Ստեփանակերտում ծառայելու, բայց Դավիթը կտրականապես դեմ է արտահայտվել: Իսկ հետո 44-օրյա պատերազմն էր: Սեպտեմբերի 26-ին հայրիկը Դավիթի մոտ էր: «Ծնողներս, քույրս արտասահմանում էին, եկել էին Հայաստան, երկու մեքենայով, մոտ 12-14 հոգով գնացինք Դավթին տեսնելու: Տանտերը, որի տանը պետք է մնայինք, մեզ տեսնելով՝ զարմացավ. «Պատերազմի վտանգ կա, վիճակը լարված է»: Հետո մի զինվորի եմ հանդիպում, հարց ու փորձ անում, նա էլ ասաց, որ դիրքերում շարժ կա: Դավիթի սպան էլ ինձ հետ զրույցում հաստատեց, որ լարվածություն կա, բայց Դավիթը մեզ հանգստացրեց ու ճանապարհեց տուն: Երբ նստեց մեքենան, սկսեցի իրեն նկարել, անընդհատ կադրեր էի անում, սիրտս մի տեսակ դրմփաց, երբ վերջին կադրն արեցի. Դավիթս մեզ հրաժեշտ տվեց, նստեց մեքենան ու էլի ձեռքը դուրս հանեց ու կրկին հրաժեշտ տվեց»:

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 1-ին: Այդ օրերին ընտանիքը որդու հետ կապ չի ունեցել: «Դավիթի զոհվելուց տասն օր հետո իմացա բոթը: Այդ օրը նկարագրելու չէ: Բարկացել էի, որ ուշ էին հայտնել լուրը, բայց քույրս ասաց՝ մի բարկացիր, Դավիթը քո կյանքը տասն օրով երկարացրեց: Սեպտեմբերի 27-ին Դավիթը եղել է Մռավ լեռան ամենավերջին դիրքում: Թուրքերն առաջինը Դավիթիս դիրքին են մոտեցել, այն էլ՝ անսպասելի կողմից: Յաշմայի 60-65 հոգանոց հատուկ ջոկատ է եղել: Մոտենում են դիրքի տնակին, Դավիթը տեսնում է, որ տղերքին վտանգ է սպառնում, մտնում է խրամատը ու մի քանի նռնակ գցում թուրքերի վրա: Ընկերն է պատմում, որ «բլիժնիյ բոյ» են տալիս, մեկ էլ տեսնում են, որ դրանք «օդերով թռան»: Հարձակումը դադարում է: Այդ դիրքը թուրքերը շատ են ցանկացել գրավել, բայց չեն կարողացել:

Իր այս սխրանքի համար Դավիթս «Մարտական խաչի» է արժանանում: Դավիթը մեզ մի նկար էր ուղարկել, կարծես ամպերից վերև լիներ, իսկ ամպերն՝ իր ոտքերի տակ: Մայրիկն ասաց՝ ինչ բարձր տեղում ես կանգնած, Դավիթն էլ արձագանքեց, որ դրանից ավելի բարձր տեղ կա: Մայրիկը խնդրել էր այնտեղ կանգնել ու նկարվել: Հետո այդ քարը տեսա. անգամ մեկ մետր կվախենայի մոտենալ: Ընկերը պատմում է՝ Դավիթը դեռ պատերազմից առաջ մի օր դիրքից իջնելուց հետո բարձրանում է այդ քարի վրա ու մայրիկին խոստացած նկարն են ստանում: Այդ նկարն իր հեռախոսի մեջ էր, մեզ չէր ուղարկել, իսկ հետո հեռախոսը պատերազմի ժամանակ անհետացավ: Դավիթի զոհվելուց 1,5 տարի հետո որոշում էինք, թե ինչ նկար ընտրել իր քարի համար ու չէինք կողմնորոշվում, այսպես ասեմ՝ երկուշաբթի օրը պետք է նկարը փոխանցեինք շինարարներին, երկու օր առաջ՝ շաբաթ օրը, զանգում են մեզ, որ Դավիթի հեռախոսը գտել են: Այդ նկարը պատկերված է իր քարի վրա»: Դավիթն իրենից ավագ եղբայր և փոքր քույր ունի: Նրանք վստահաբար ընտանիքին ապրելու ուժ տվողներն են, հայրիկն ասում է՝ ուժ է տալիս նաև Դավիթի երազանքը:

«2016 թ.-ի ապրիլի 24-ն էր, տղաներիս՝ Հրանտին ու Դավիթին ասացի, որ միասին պետք է մի ֆիլմ դիտենք: Երեքով «Մայրիկ» ֆիլմը դիտեցինք: Մի պահ իրենց էմոցիաներին կողքից դիտողի դերում էի, զգում էի, որ հուզմունքը հազիվ են զսպում, այդ պահն աչքիս առաջ է: Հաջորդ առավոտյան Դավիթը մայրիկին ասաց. «Մա՛մ, հենց հարստանամ, քեզ համար «Մայրիկ» ֆիլմի մեջի այգին եմ սարքելու»: Պետությունից ստացած գումարը ներդրեցի Դավիթիս երազանքն իրականացնելու համար: Հիմա այդ այգին հիմնվում է: Անցած տարի Դավիթիս ծառը բերք տվեց: Պտղատու ծառերն անվանական են՝ մեր հերոս տղաների անունով, Ամերիկյանը իր համալսարանի հերոսների անունով դեկորատիվ ծառերի տունկ կազմակերպեց, կա նաև ծաղկանոցի հատված: «Դադիտունը» պատրաստ է հյուրընկալել բոլորին: Ավագ եղբայրն է հենց առաջին օրվանից եղբորը Դադի կոչել, հիմա էլ այգին կրում է այդ անունը»:

Հ. Գ. - Դավիթ Ուզունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար» մեդալներով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունվարի 7-13-ին Երևանում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների 3,881 խախտում. 125 վարորդ եղել է ոչ սթափ Որոշ տարածաշրջաններում մառախուղ է Ավելի հավանական է, որ ՀՀ-ն կանդամակցի ինչ-որ համաստեղության, քան՝ ԵՄ-ին․ Աշոտյան Ջոկովիչը հաղթել է Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Մետապնևմովիրուսը կարող է արդյոք դառնալ գլոբալ համաճարակ․ ԱՀԿ պարզաբանումը Մոսկվայում հարբած երիտասարդը սպանել է սուպերմարկետի աշխատակիցներին ու այցելուներին Այսօր էլ հավաքական Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի նոր պատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Մհեր Ավետիսյան«Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնnւթյան են ենթարկել երեխաներին Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառը «Լոս Անջելեսից տարհանել են Սան Դիեգո, իսկ առանց հսկողության տները թալանվում են»․ ի՞նչ իրավիճակ է Կալիֆորնիայում Վերելակն ընկել է հորանի մեջ, բժիշկները պայքարում են վիրավnրի կյանքի համար․ Shamshyan Վերաքննիչը «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժել է. փաստաբան Ավերիչ հրդեհներից ամբողջությամբ այրվել է` ազգությամբ հայ Էդուարդ Օհանյանին պատկանող 55 մեքենա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Քուչակի ճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. Shamshyan Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից Դատական համակարգն աղավաղողը խոսում է արդարադատությունից ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Իսրայելն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել Մեր կյանքը բարդացնում են. Ոսկու շուկայի աշխատողները բողոքում են (տեսանյութ) Հնդկաստանը մեկ տարում կրկնակի ավելացրել է արևային հզորությունները Նոր Գեղիում մի տղամարդ uպանել է հարևանին, զանգել է 911, խնդրել, որ շտապօգնություն և ոստիկան մոտենան․ նոր մանրամասներ Իրավիճակ և անելիք. Արա ԱյվազյանԻնչո՞ւ էր Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել Մախաչկալայում Բալահովիտում բախվել են «Mercedes»-ներ, վիրավnր կա․ Shamshyan Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են․ Շարմազանով Ucom-ը ստացել է կոռուպցիայի և կաշառակերության հակազդման համակարգի ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Ավտոճանապարհներին մառախուղ է. Փրկարար ծառայությունը տեղեկացնում է Վթար․ ջուր լինի որոշ հասցեներում Հայտնաբերել են զոհված հերոսի տունը կողոպտած եղբայրներից մեկին Հայաստանի հանքարդյունաբերության ներկա վիճակը. հիմնական ցուցանիշներ Պարզվել է Սպիտակ-Վանաձոր երթուղու «Գազել»-ի, «Toyota»-ի վարորդների և 12 վիրավnրների ինքնությունը․ Shamshyan Վերջին տարիներին մեր մեջ գերակշռող է դարձել մտայնությունը, որ մենք այլևս գործոն չենք. ՀայաՔվեՆոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտել Ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է ֆաշիստական պետություն. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել աջակցությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը Ձյուն, մառախուղ, մերկասառույց. եղանակը հունվարի 13-ից 17-ը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել ԵՄ նախարարները կքննարկեն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցը. Կալաս Երբ կվերադառնա Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ Սևանում Նիկոլը սահմանադրական հեղաշրջում է անում. Դավիթ ՍարգսյանԱլիևի համար կրիտիկական է Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության մնալը. Մենուա ՍողոմոնյանՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Մենք ազգովի կհաղթահարենք այս տխուր շրջափուլը. Լիլիթ Արզումանյան
Ամենադիտված