Փաշինյանն ասել է, որ հողերի փոխանակում պետք է անեն. Ոսկեպարցի կին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հողերի փոխանակում պետք է անեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ոսկեպարցի տիկին Լաուրան՝ անդրադառնալով այսօր Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպմանը:
«Գետից այս կողմ պետք է կանգնի մեր սահմանապահ զորքը, գետից այն կողմ՝ նրանցը: Դա այն է, ինչ մենք ուզել ենք: Ասել է, որ այդպիսի համաձայնություն կա: Գյուղացիները գոհ են եղել: Մեր եկեղեցուց այն կողմ 100 մետրից ավելի մեզ է մնում, այդտեղ փշալար է քաշվելու»,-ասաց նա՝ հավելելով, որ
Նշենք, որ վարչապետի հետ հանդիպումը փակ է եղել, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live