Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. նոր մանրամասներ Եթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված է Կենդանակերպի այս նշաններն անսովոր կերպով կփոխեն իրենց կարիերայի ուղղությունը Ֆրանսիայի ՆԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետ կապ ունենալու համար Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. հորդորում են բացել ճանապարհը (ուղիղ) «Խարիզմատիկ հոգևորականը բողոքի կրակ է վառել Հայաստանում». արտասահմանյան մամուլը՝ շարժման մասին Աշակերտները կմասնակցեն «Բնության դեսպաններ» ցուցահանդեսին Կիրանցիները ուզում են տարհանել երեխաներին դպրոցից․ ասում են վտանգավոր է Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Օվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր


Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Չնայած այն բանին, թե ինչ են ասում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները, Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ, փակված չէ եւ մոռացված չէ։ Այս մասին ապրիլի 29-ի քննարկման ժամանակ ասել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Նա հիշեցրել է, որ այնտեղ տեղի են ունեցել էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայերը հեռացել են իրենց տներից եւ ապաստան գտել Հայաստանում։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի անվտանգության խոցելիության բարձրացման պատճառը Լեռնային Ղարաբաղի կորուստն է դարձել, արդյունքում՝ հայկական կողմը կորցրել է «ռազմավարական խորությունը»։

Օսկանյանն ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղն ապահովում էր նաեւ բանակցային խորությունը, եւ երբ Հայաստանի իշխանություններն անտեսում են այս հարցը, նրանք կարծում են, թե դա կապահովի երկրի անվտանգությունը։ «Բայց կյանքն ապացուցում է հակառակը։ Հայաստանի իշխանությունները չեն իրականացնում Հայաստանի շահերից բխող օրակարգ, այլ ենթարկվում են Ադրբեջանի թելադրած օրակարգին։ Բայց արդեն գալիս են այն եզրահանգման, որ այդ ամենը միտումնավոր է արվում»,- նշել է նա։

Նախկին նախարարը նշել է, որ հաջողությունը բանակցություններում երկու գրավական ունի՝ բովանդակություն եւ միջնորդների պատասխանատվություն։ «Ավելի քան 30 տարի մենք բանակցություններ ենք վարել փաստաթղթի վերաբերյալ երեք հզոր պետությունների միջնորդությամբ, բայց երբ դու մի ինչ-որ պահի հրաժարվում ես այդ գործընթացից, ապա կորցնում ես ոչ միայն բովանդակությունը, որը կարող էր դառնալ հարցի խաղաղ կարգավորման հիմքը, այլեւ երեք ուժեղ երկրների միջնորդությունը»,- ընդգծել է Օսկանյանը։

Առաջին ճակատագրական սխալը նա նշել է հրաժարումն այդ գործընթացից, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սկսում է զրոյական կետից։ Պատերազմի ժամանակ դա հանգեցրեց այն բանին, որ ոչ ոք հայկական կողմին չաջակցեց, քանի որ Երեւանը նրանց ազատել էր այդ պարտականությունից։

ԱԳ նախկին ղեկավարը համոզմունք է հայտնել, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, անկախ քննադատությունից, լուրջ հնարավորություններ է տվել, դրանում կային թե՛ բովանդակությունը, թե՛ միջնորդը։ «Եվ դու սկսեցիր հեռանալ այդ հայտարարությունից, եւ որ ամենավտանգավորն է՝ հրաժարվեցիր միջնորդներից եւ մեկնեցիր Բրյուսել, ինչից հետո կորցրեցիր բովանդակությունն ու միջնորդին։ Երբ նա (նկատի ունի Փաշինյանին- խմբ.) ճանաչեց Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, ապա զրկեց այս հարցում որեւէ արդյունքի հասնելու բոլոր հնարավորություններից։ Իշխանությունները բոլոր դեպքերում ոչ միայն հրաժարվեցին հայամետ լուծումներից, այլեւ փակեցին դրանք։ Փաշինյանը, վերջերս հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հնարավորություն չի տեսնում, փորձել է իսպառ փակել այդ հարցը։ Ղարաբաղյան հարցի վերադարձը օրակարգ իրատեսական է, եւ միակ խոչընդոտը այդ ճանապարհին Հայաստանի իշխանություններն են»,- ավելացրել է Օսկանյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ աշխարհը եւ առանձին պետություններ պատրաստ են դրան՝ հիշեցնելով ՄԻԵԴ եւ Եվրախորհրդարանի որոշումները Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի ապահովման պարտավորությունների մասին՝ միջազգային երաշխիքների դեպքում։ «Այս ամենը լուրջ հնարավորություններ է ստեղծում հարցն ադրբեջանա-հայկական բանակցությունների օրակարգ վերադարձնելու համար, ինչը կմեծացնի Հայաստանի հնարավորությունները։ Դա կթուլացնի մեր խոցելիությունը, այդ ժամանակ մենք կկարողանանք դիմակայել Ադրբեջանին, այդ թվում եւ Տավուշում։ Խաբում են նրանք, ովքեր փորձում են համոզել, որ, այդ հարցը բարձրացնելով, ավելանում են սպառնալիքները Հայաստանի համար։ Առանց դրա ցանկացած լուծում կլինի ժամանակավոր, եւ Ադրբեջանը նույնպես գիտի այդ մասին»,- ամփոփել է նախկին նախարարը։

Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդՍուրբ Աստվածածին եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. նոր մանրամասներ Եթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված է Կենդանակերպի այս նշաններն անսովոր կերպով կփոխեն իրենց կարիերայի ուղղությունը Ֆրանսիայի ՆԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետ կապ ունենալու համար Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. հորդորում են բացել ճանապարհը (ուղիղ)«Խարիզմատիկ հոգևորականը բողոքի կրակ է վառել Հայաստանում». արտասահմանյան մամուլը՝ շարժման մասին Աշակերտները կմասնակցեն «Բնության դեսպաններ» ցուցահանդեսինԿիրանցիները ուզում են տարհանել երեխաներին դպրոցից․ ասում են վտանգավոր է Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըՕվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր Ուզել եմ ասել՝ ճանապարհ փակելով այս սահմանագիծը չի փոխվելու․ Գեղամ ՆազարյանՎարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի է ժամանակահատվածը Քաղաքացիներին ոստիկանության բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը․ հայտարարություն Պատգամավորները շտապում են Կիրանց․ ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանինԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) «Շատ վատ վիճակ է Տավուշում»․ Նարինե Կիրակոսյան Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում Տեղատարափ կարկուտ Երևանում ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Մարզպետը խաբում է, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ. կիրանցեցի Իրավիճակը մնում է լարված․ Ոսկեպարի համայնքապետը գնում է Կիրանց Փոթորիկ Երևանում․ տեսանյութ Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատունՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՎահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով Մինչև սահմանն ամբողջությամբ չդելիմիտացվի, այս գործողությունները հակասում են միջազգային նախադեպերինՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Կիրանց գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանԵթե սահմանազատումը լինի այնպես, ինչպես ուզում են Փաշինյանը և Ալիևը, պատրաստվեք մեզ դիմավորել Երևանում. կիրանցեցիներ Ուզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովԱԱԾ–ն Կիրանցում է. իշխանականները կիրանցեցիներին փոխհատուցում են առաջարկում, բնակիչները հրաժարվում են Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՎրաերթ՝ Կոտայքում. «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Սկսվել է Հայաստան - Ղազախստան հանդիպման տոմսերի վաճառքըԲալիկ ջան, դու պիտի տառապես․ Փաշինյան Ինձ համար ընկալելի վարչապետի թեկնածուն Սրբազանն է․ Դանիելյան 24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Ամենադիտված