Ալիևը սահմանադրություն փոխելու պահանջի տակ հեռագնա նպատակ է դրել. Ավետիք Չալաբյան Վատիկանը կմիանա արևային էներգիային Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետ Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ Պետրոսյան Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով «Անհնար է դիմանալ տիեզերական այս անարդարությանը… Դավիթս, հզորս, կներես…» Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Կարևոր․ ճանապարհների որոշ հատվածներ են փակ լինելու Ապարանի ջրամբարի տարածքում՝ կղզու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ


Հայաստանի թանգարանները 2023-ին 1 մլն 228 հազար 155 այցելու են հյուրընկալել. փոխնախարարը ներկայացրել է ոլորտի ձեռքբերումները

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

այաստանի թանգարանները  2023 թվականին 1 մլն 228 հազար 155 այցելու են հյուրընկալել, թանգարանային ֆոնդը կազմել է 1 մլն 996 հազար 934 ցուցանմուշ, կազմակերպվել է 270 ժամանակավոր ցուցահանդես, իրականացվել է 2 հազար 736 գիտակրթական ծրագիր, 699 թանգարանային միջոցառում:

Այս մասին Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն ու հիշեցրեց, որ միջազգային օրը, որը նշվում է մայիսի 18-ին, կրում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագիրը: Ըստ Քոչարյանի՝ այն համահունչ է նախարարության տեսլականին՝ թանգարանները բեռնաթափել վարչական աշխատանքներից և ավելի շատ ուշադրություն դարձնել կրթական ծրագրերին:

«2024-ի առաջին եռամսյակում արդեն ունենք 161 հազար 725 այցելու, իրականացրել ենք 52 ժամանակավոր ցուցահանդես, 411 գիտակրթական ծրագիր և 70 թանգարանային միջոցառում»,-նշեց փոխնախարարը:

Նա յուրահատուկ համարեց առաջիկայում կազմակերպվող երկու ցուցադրություն, որոնցից են Ռուսական  արվեստի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունը, որը հունիսին կբացվի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրու և ձեռքի ցուցադրությունը, որը կբացվի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում վեց ամիս ժամկետով:

«Կարծում եմ՝ միջազգային համագործակցությունը և  նման ծրագրերը չափազանց կարևոր են մեր թանգարանների համար, և մենք թանգարաններին խրախուսում ու աջակցում ենք նաև այդ հարցում»,-շեշտեց Քոչարյանը:

Փոխնախարարն անդրադարձավ նաև իրավական փաստաթղթերին ու հիշեցրեց, որ 2024-ին ընդունվեց «Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցել է հիմնարար մայր օրենք։ «Թանգարանների մասին» ՀՀ օրենքում թանգարանային կրթության բաղադրիչն ամրագրված է որպես պարտադիր գործառույթ։

Կարևոր բարեփոխումներ են տեղի ունեցել թանգարանների կառավարման ոլորտում: Ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, որի գործունեությունը միտված է նպաստելու թանգարանների կրթական ներուժի զարգացմանը, կրթական և հետազոտական առաքելության արժևորմանը:

Ալֆրեդ Քոչարյանը հիշեցրեց, որ Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանն ու Հրազդանի երկրագիտական թանգարանը դարձել են Հայաստանի պատմության թանգարանի մաս:

2023-ին իրականացրել են նաև միասնական տոմսային համակարգի ներդրման առաջին փուլը՝ ծրագրային մասը: Հույս ունեն, որ սեպտեմբերին հնարավոր կլինի լիարժեք օգտագործել այդ համակարգը:

2023-ին վերանայել են տոմսերի գնային քաղաքականությունը և այժմ մինչև 12 տարեկան բոլոր երեխաները թանգարաններ են այցելում անվճար:

Խոսելով կապիտալ գույքային հագեցվածության մասին՝ նա ասաց, որ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններն համալրվել են նոր գույքով, բոլորին տրամադրվել են համակարգիչներ, վերականգնվել է 2009 թվականից դադարեցված թանգարանային ֆոնդի համալրման գործընթացը:

Կահավորվել է Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը: Այն ստեղծվելուց ի վեր ունեցել է լաբորատոր մաս, որի սարքավորումները գնել են 2023 թվականին:

Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահների կապիտալ վերանորոգմանն է ուղղվել շուրջ 213 մլն դրամ, վերանորոգվել են Մինաս Ավետիսյանի և Գևորգ Գրիգորյանի թանգարանները, մեկնարկել են Հովհաննես Թումանյանի թանգարանի  վերանորոգման շինարարական աշխատանքները, Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի ազգային թանգարանի կաթսայատունն է վերազինվել, Մատենադարանի համար գնել են օդափոխության համակարգ, Չարենցի տուն-թանգարանի ջեռուցման հարցն է լուծվել, Շարամբեյանի թանգարանի շենքի սանհանգույցներն են նորոգվել, Ռուսական արվեստի թանգարանի դուռն ու պատուհաններն են փոխվել, Գեղագիտության ազգային թանգարանի շքամուտքի վերանորոգման աշխատանքներն են սկսվել, սրահները ևս նորոգվում են, Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի մասնաճյուղի շենքի ցանկապատում են իրականացրել, տարածքի բարեկարգում, սակայն աշխատանքները շարունակվում են, Երվանդ Քոչարի և Ալեքսանդր Սպենդիարյանի թանգարանների համար գնել են գույք, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար տեսահսկման համակարգեր են ձեռք բերել:

Աշխատանքները շարունակական են լինելու:

Կատարված աշխատանքները ներկայացնելուց հետո Ալֆրեդ Քոչարյանը պատվոգրեր հանձնեց թանգարանային ոլորտում գործունեություն իրականացնող մի խումբ մասնագետների:

 

 

 

Ալիևը սահմանադրություն փոխելու պահանջի տակ հեռագնա նպատակ է դրել. Ավետիք ՉալաբյանՎատիկանը կմիանա արևային էներգիային Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետԱյս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով «Անհնար է դիմանալ տիեզերական այս անարդարությանը… Դավիթս, հզորս, կներես…» Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Կարևոր․ ճանապարհների որոշ հատվածներ են փակ լինելու Ապարանի ջրամբարի տարածքում՝ կղզու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է Երեխային hարվածներ hաuցրած դաստիարակն ու մանկապարտեզի տնօրենը nuտիկանությունում են Երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից վարորդը փախել է դեպքի վայրից. նոր մանրամասներ Հեռվում երևացողը՝ ամենաբարձրը Ադրբեջանի դրոշն է․ Աճարկուտի ավագանու անդամ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխային (տեսանյութ)Դավիթ Չալոյանն օլիմպիական խաղերի իր առաջին մենամարտում ուժերը կչափի անգլիացու հետԵրեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռներըԿարևոր այն աշխատող քաղաքացիների համար, ովքեր արձակուրդի կարիք ունեն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Վայոց ձորի մարզԼուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Յուրաքանչյուր կողմ ինքն է հոգում իր ծախսերը. ՀՀ ՊՆ-ն՝ ԱՄՆ-ի հետ զnրավարժությունների մասին Մինուսինսկի սրճարաններից մեկում շաուրմայից 8 մարդ է թունավորվել Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Ինչ տեսք ունի բուժումից վերադարձած Հրանտ Թոխատյանը. նա անճանաչելի է դարձել «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Կիրանցում տրված կադաստրի վկայականները համարվում են ճիշտ․ Կադաստրի պաշտոնյա Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Մոսկվայում ձերբակալել են ուղեւորի վրա կրակած տաքսու վարորդին Սանկտ Պետերբուրգի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել է սուր աղիքային վարակի բռնկում. հոսպիտալացվել է ութ երեխա Ցածր ծնելիությունն «աղետшլի է» ազգի ապագայի համար. Պեսկով Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխանԱվտովթարից զոհված ընտանիքը բնակվում էր Գյումրիում ԱԳՆ-ի շենքի մոտ մեկն իր թումբաններն է փռել արևի տակ. Քրիստինա Նազարյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը կմեկնի արձակուրդՓարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՎաղաժամկետ դադարեցվել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. Ոսկան Սարգսյան Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Երիտասարդ ամուսինների և նրանց որդու կյանքը խլած վթարի վայրից՝ նոր տեսանյութ Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում21-ամյա Նարեկը տեղափոխվել է հիվանդանոց․ Ինչ է պատահել
Ամենադիտված