Ձայնագրությունում հնչող ձայնը Հրաչյա Ղևոնդյանինը չէ․ մեղադրանքն իրականության հետ աղերս չունի․ Սպիտակցի Հայկոյի որդու պաշտպան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՔԿ տարածած տեսանյութում հնչող ձայնը Հրաչյա Ղևոնդյանինը չէ։ Նա իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Հրաչյա Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոյի որդին, ձերբակալվել է այսօր։ Նրան մեղադրանք է ներկայացվել՝ դեռևս չպարզված անձանց հետ խմբի կազմում իբրև իշխանությունը զավթելու նախապատրաստության համար, որը չի իրականացվել՝ իր կամքից անկախ հանգամանքներում։Հատկանշական է, որ ՔԿ-ն հաղորդագրությանը կից տեսանյութ է տարածել՝ մայիսի 26-ին սպասվող հանրահավաքին իշխանության բռնազավթումը նախապատրաստելու ենթադրյալ դեպքի վերաբերյալ, իբր ծրագրել են գրավել կառավարության ու ԱԺ շենքերը։ Ընդ որում՝ անգամ ՔԿ-ի հրապարակած տեսանյութից բխում է, որ իրենց կողմից մեղադրվող մարդիկ մտածում եմ հայրենիքի անվտանգության մասին։
«Լուրջ ես ասում, ախպեր, հա՞, լավ էլի արա։ Վարդենիսն էլ տվե՞ց, հա, արա էս ինչ է անում։ Լավ էլի, արա։ Ստեղ մի ելք կա՝ մտնել կառավարությունը գրավել, մտնել ԱԺ-ն գրավել, մտնել ոստիկանության շենքը գրավել։ Ես պատրաստ եմ մեռնել, պիտի կրակեն՝ թող կրակեն։
Ավելի լավ է թող մի 10-20 հոգի մեռնեն, բայց երկիրը պահենք»։
Պաշտպանության կողմը, սակայն, չի ընդունում, որ ձայնագրությունում հնչող ձայնը Հրաչյա Ղևոնդյանինն է ու մեղադրանքն անհեթեթ որակում՝ պնդելով, որ այն իրականության հետ աղերս չունի։
« Հրաչյա Ղևոնդյանի մասնակցությամբ իրականացվել է ընդամենը անձնական խուզարկություն քննչական գորրծողություն, հարցաքննություն, այլ գործողություն չի կատարվել։ Կալանավորման միջնորդություն կներկայացվի, քանի որ Ղևոնդյանը ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց հարցի քննարկման նպատակով դատարան ներկայացնելու հիմքով»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ գործի նյութերը դեռևս չեն ստացվել։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ տեսանյութում պարբերաբար արտացոլվում է Լևոն Քոչարյանը, ինչով փորձ է արվում ասոցացնել ենթադրյալ դեպքը հենց Լևոն Քոչարյանի հնարավոր մասնակցության հետ, Ալեքսանյանը նկատեց՝ այս ամենը նպատակ է հետապնդում Լևոն Քոչարյանի անվան հետ կապելու և նրա անվան շուրջ ստեղծելու իրավիճակ, թե իբրև վերջինս կամ փոխկապակցված անձինք ունակ են կատարելու հանցանքներ կամ իշխանությունների դեմ ոտնձգություններ։
Փաստաբանը նաև զուգահեռներ անցկացրեց 2020թ․ կապիտուլյացիոն ակտին հաջորդած աղմկահարույց ձերբակալությունների, Արթուր Վանեցյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի հետ, որը հետագայում կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Փաստաբանի դիտարկմամբ՝ այս գործն ամբողջությամբ նույնն է, նույն ձեռագիրն է։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live