Քպականներն անշարժ գույքեր են գնում արտերկրում Փաշինյանին դուրս են գրել բոլորը Հեռացնել «ազգային» բառը հաստատություններից. իշխանության նոր հրահանգը Ինչ եղանակ կլինի այս օրերին․ մանրամասներ ԱՄՆ-ի արևային արդյունաբերությունը ռեկորդային նպատակներ ունի ԲՐԻՔՍ-ում Հայաստանի համագործակցության հնարավորություններն ու առավելությունները Հայտնաբերվել է հսկայական քանակի զենք-զինամթերք, որ կարելի է զինել մի ամբողջ վաշտ. Shamshyan (լուսանկարներ) AMIO Mobile․ 2024-ի լավագույն մոբայլ հավելվածը` ըստ Armenian Digital Awards-ի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ մասնակցեց Հրանտ Դանիելյանի «Իմ սիրտը Կապանում է» նկարների ցուցահանդեսին Փաշինյանն ընկած է Ալիևի «ավտոգրաֆը» ստանալու հետևից․ Մամիջանյան


Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան ներքաղաքական կյանքում կրկին եռուզեռ է։ Եթե 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը խոսում էր «պողպատյա մանդատի» մասին, ապա հիմա իր գլխավորած քաղաքական ուժը նույնիսկ «թղթյա մանդատ» չունի։ Ինչպես վկայում են պարբերաբար կատարվող սոցհարցումները, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակաբար գահավիժում է։ Իսկ որոշ հարցումներ էլ ուղղակի ցույց են տալիս, որ վերջինս ավելի շատ հակավարկանիշ է ձեռք բերել։ Ընդ որում, ռեկորդային հակավարկանիշ, ինչպիսին չի եղել ՀՀ որևէ ղեկավարի պարագայում: Փաշինյանն իշխանության եկավ ատելության և նախկիններին մերժելու հողի վրա, սակայն հիմա հանրության մի հատվածի շրջանում կոնկրետ ատելություն կա իր գլխավորած քաղաքական թիմի նկատմամբ, քանի որ քպական իշխանությունների օրոք կորցրեցինք Արցախը, իսկ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մեկը մյուսի հետևից կորուստներ կրել։

Չհաշված՝ մեծ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ այս պահի իշխանությունները անընդհատ հարվածներ են հասցնում մեր ազգային արժեհամակարգին ու ձևավորված պետական ավանդույթներին։ Օրինակ՝ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է զինանշանը փոխելու ու դրա վրայից Արարատի ու հայկական թագավորությունների զինանշանները հանելու անհրաժեշտության մասին։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը խոսում է պետության ինքնիշխանությունից, սակայն զիջում է այդ ինքնիշխանությունը։ Հասել ենք մի այնպիսի իրավիճակի, որ արդեն պետք է Թուրքիան ու Ադրբեջանը որոշեն, թե Հայաստանն ինչ Սահմանադրություն պետք է ունենա կամ այդ Սահմանադրության մեջ ինչ պետք է գրված լինի։ Միաժամանակ, հասարակության շրջանում ընդհանուր անվստահություն կա քաղաքական ուժերի նկատմամբ, քանի որ դրանք ևս չեն արդարացրել հանրության ակնկալիքները։ Եվ դա է պատճառը, որ ներկայիս ծանր փուլում ընդդիմադիր շարժումն առաջնորդելու առաքելությունն իր վրա է վերցրել Եկեղեցու սպասավորը։ Ու դրանով է պայմանավորված, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը այլ ուղղվածություն ունի և ձևավորվել է ոչ թե դասական առումով քաղաքական կողմնորոշման, այլ համազգային օրակարգի ներքո, որը կարող է միավորել բոլոր քաղաքական ուժերին՝ անկախ նրանց գաղափարական տարբերություններից։

Ի սկզբանե իշխանությունները փորձում էին ցույց տալ, թե իրենք վստահ են, որ այդ շարժումը շատ շուտով մարելու է, բայց, ի հակադրություն նրանց ակնկալիքների, իսկ ավելի ստույգ՝ նրանց փափագի, շարժումը շարունակում է ծավալվել ու ընդլայնվել։ Ու իշխանականների համար հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը համախմբող նշանակություն է ձեռք բերել։ Այն հիմնված չէ ատելության գեներացման վրա, ինչպես 2018 թվականին էր։ Ակցիաների ժամանակ չկան բաժանարար գծեր։ Ու մարդիկ ավելի շատ հույսեր են կապում համազգային օրակարգի իրագործման հետ, այլ ոչ թե միայն իշխանություններին մերժելու։ Դա է նաև պատճառը, որ ընդդիմադիր շարժման ակցիաներին մասնակցում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր ժամանակին աջակցում էին Նիկոլ Փաշինյանին կամ համագործակցում էին նրա գլխավորած իշխանության հետ, իսկ հիմա զղջում են դրա համար։ Բայց եթե սկզբնական շրջանում իշխանությունները փորձում էին չտեսնելու տալ ընդդիմադիր շարժման ծավալումն ու տպավորություն ստեղծել, թե իրենց դիրքերն ամուր են, անհանգստանալու կարիք չունեն, ապա հիմա իրավիճակ է փոխվել։

Ընդդիմադիր շարժման դեմ գործի է դրվել ողջ իշխանական քարոզչամեքենան, որը նաև ջանք ու եռանդ չի խնայում մանիպուլ յացիաների միջոցով մարդկանց ապակողմնորոշելու համար։ Մյուս կողմից էլ՝ քպական պատգամավորներն ու իշխանության մյուս ներկայացուցիչները միմյանց հերթ չտալով ինչ-որ բաներ են խոսում շարժման մասին: Ներողություն, շարժման դեմ: Ավելին, երկու օր շարունակ խորհրդարանում քպականների բոլոր ելույթները նվիրված էին Սրբազանի գլխավորած շարժմանը։ Նույնիսկ Բագրատ Սրբազանը հատուկ շեշտեց, որ եթե իրավիճակն իշխանությունների համար հանգիստ է, ապա խորհրդարանի աշխատանքն ինչո՞ւ են նվիրում շարժմանը։

Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ բոլոր ելույթներն անխտիր ոչ միայն ստապատիր էին, այլ առավելապես անհոդաբաշխ, ջղաձիգ ու հիստերիկ։ Այս ամենը, փորձագետներից շատերի համոզմամբ, ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն իսկապես հասկանում են, որ իրենց գնացքը վաղուց հեռացել է, որ ժամանակն իրենց օգտին չի աշխատում, ու դրանից օրըստօրե ավելի ջղաձիգ, լարված ու նյարդային են դառնում: Դա նույնիսկ հասկանալի է. վախը ծանր բան է, դրա հետևանքներն՝ առավել ևս...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քպականներն անշարժ գույքեր են գնում արտերկրում Փաշինյանին դուրս են գրել բոլորը Հեռացնել «ազգային» բառը հաստատություններից. իշխանության նոր հրահանգը Ինչ եղանակ կլինի այս օրերին․ մանրամասներ ԱՄՆ-ի արևային արդյունաբերությունը ռեկորդային նպատակներ ունի ԲՐԻՔՍ-ում Հայաստանի համագործակցության հնարավորություններն ու առավելություններըՀայտնաբերվել է հսկայական քանակի զենք-զինամթերք, որ կարելի է զինել մի ամբողջ վաշտ. Shamshyan (լուսանկարներ) AMIO Mobile․ 2024-ի լավագույն մոբայլ հավելվածը` ըստ Armenian Digital Awards-ի Աստղերը ողողելու են փողերի հոսքով. կենդանակերպի 4 նշանների համար 2025-ին ֆինանսական շարունակական հոսք կլինի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ մասնակցեց Հրանտ Դանիելյանի «Իմ սիրտը Կապանում է» նկարների ցուցահանդեսինՓաշինյանն ընկած է Ալիևի «ավտոգրաֆը» ստանալու հետևից․ Մամիջանյան Յուրի Նավոյան․ Հայաստանը և Սփյուռքը փոխհասկացողության փնտրտուքներում Երեկ մեր «ԱրԱր» հիմնադրամը հանդիսավորությամբ նշեց իր գործունեության 10-ամյակը․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն խուսափում է արձագանքել Ադրբեջանին Երկրաշարժ է եղել Կալիֆոռնիայում․ մանրամասներ (տեսանյութ) Արտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվ «ՀայաՔվեի» նպատակն այն է, որ Հայաստանը չվերածվի թուրքական գավառիԵրևանում 46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգություն կատարելու համար․ Shamshyan Եվս մեկ պաշտոնանկություն՝ Փաշինյանի որոշմամբ «Նկարի տակի» սերունդը․ Վահե Հովհաննիսյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել19 և 17-ամյա ուղևորները հիվանդանոց են տեղափոխվելՎթար․ ջուր չի լինի որոշ տեղերում Առկա է մերկասառույց․ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Բոլոր երկրների հետ էլ պետք է նորմալ, փոխշահավետ հարաբերություններ ունենալ․ Մենուա ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Մոլորվել է ԲՐԻԿՍ-ի և ՀԱՊԿ-ի արանքում․ Կարեն ՔոչարյանԱմերիաբանկը ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմիցՀայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները կարճատև զրույց են ունեցելՄիրզոյանը Մալթայում մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանըՈր լինեք ընդդիմություն, ձեր դուրը կգա՞․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ–ին 17-ամյա անչափահասների մահվան դեպքերով տուն են հրկիզում և կրակոցներ արձակում. վենդետա Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի Երևանի կենտրոնում «Սառը պատերազմի» վերամարմնավորումը վտանգում է թեժ փուլ անցնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ցանկության պատճառով․ Լավրով Ադրբեջանն է մերժել ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի հետ բանակցությունները Մալթայում․ մանրամասներ Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Արարատի համայնքապետին ու փոխհամայնքապետին են ձերբակալել Ուզում եմ ուղղակիորեն ընդգծել, որ հայ մարդու համար որևէ ավելի թանկ արժեք, քան Հայաստանի Հանրապետությունն է, լինել չի կարող․ Մհեր ԱվետիսյանԱնչափ կարևոր է համատեղ ջանքերի ներդրումը՝ պահպանելու և ամրապնդելու Հայաստան, Ռուսաստան, Բելառուս հարաբերությունները. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտված է «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում առաջինն է թողարկում Կայուն զարգացման պարտատոմսեր Ի՞նչ են մտածում Հայաստանում մարդիկ հանքարդյունաբերության մասինՏնտեսագիտական համալսարանի ռեկտորը վթարի է ենթարկվել Կադիրովը ներողություն է խնդրել Իլոն ՄասկիցԵրևանի և մարզերի նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն Եթե Թուրքիան գրավի Հալեպը, ուրեմն նա գնում է դեպի Օսմանյան կայսրության սահմանների վերականգնումԲժիշկը վտանգավոր հիվանդությունների երեք ախտանիշ է անվանել Հալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ինՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել 12 անձի մասնակցությամբ ծեծկռտուքից. ձերբակալվածները եղբայրներ են ՀՕՊ-ը մեկ օրում խոցել է 101 ուկրաինական անօդաչու. ՌԴ ՊՆ
Ամենադիտված