ԱՄՆ-ն հարվածել է Իրանում տեղակայված 90 ռազմական օբյեկտների (տեսանյութ) Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Հուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ ՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Վաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Վրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո 0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ


Բաքուն հարձակման հող է նախապատրաստում

Հասարակություն

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Արցախի ՊԲ կողմից հրետակոծությունների վերաբերյալ Բաքվի ամենօրյա կեղծ տեղեկատվության նպատակը պարզ է՝ հող նախապատրաստել նոր ագրեսիայի համար։ Ընդ որում, հողը նախապատրաստվում է հիմնավոր՝ Բաքվում փորձում են Արցախի պաշտպանության բանակը կապել ռուսական Վագներ մասնավոր ռազմական կառույցի հետ, որը միջազգային հանրության կողմից շուտով կարող է ճանաչվել ահաբեկչական կազմակերպություն։

ՀԱՊԿ երեւանյան հավաքի նախօրեին Բաքվի ոչ պաշտոնական խոսափողի ծավալուն հրապարակման մեջ ագրեսիայի մասին խոսվում է բացահայտ։ Խոսափողը հիշեցրել է Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե Արցախի շփման գծի շուրջ ստեղծվի ապառազմականացված գոտի միջազգային երաշխիքներով, Արցախի պաշտպանության բանակի կարիքը չի զգացվի, իր հերթին, եթե Ռուսաստանը համաձայնի ավելացնել խաղաղապահների թիվը եւ տեղակայել շփման գծի երկայնքով, Արցախի բանակը կարող է վերափոխվել տեղական ինքնապաշտպանական խմբերի։ Խոսափողը գրում է նաեւ, որ Վիտալի Բալասանյանը, ի պատասխան այս հայտարարությունները մեկնաբանելու հարցի, ասել է, որ իրենց ոչ ոք նման տարբերակներ չի առաջարկել, նման հարց չի քննարկվում։

Բաքվի խոսափողը գրում է, որ Բաքուն չի համաձայնի ոչ ապառազմականացված գոտուն, ոչ էլ ռուս խաղաղապահների թվաքանակի ավելացմանը, իսկ առանց «անօրինական ռազմական կազմավորումների զինաթափման իմաստ չկա խոսել հայ բնակչության իրավունքների ու անվտանգության մասին»։ «Բայց եթե նույնիսկ համաձայնություն լինի այդ հարցում, ո՞վ է զինաթափելու պաշտպանության բանակը։ Ստացվում է մի իրավիճակ, երբ զինաթափման միակ շահագրգիռ կողմը մնում է Ադրբեջանը։ Իսկ դա նշանակում է, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու ողջ տարածքում հատուկ գործողությունն անխուսափելի է։ Ադրբեջանական բանակը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ ռուս խաղաղապահների ժամանակավոր ներկայությունը երաշխիք չէ զինված կազմավորումների հրամանատարների ու անդամների համար», գրում է խոսափողը։

Այս ծավալուն մեջբերումն անում ենք պատկերն առավել հստակ դարձնելու համար։ Մի կողմից, ակնհայտ է հատկապես վերջին շրջանում Փաշինյանի «խաղաղ օրակարգին» Բաքվի բացահայտ աջակցությունը։ Մյուս կողմից՝ շարունակվում է Արցախն ու Արցախի բանակը Ռուսաստանին ու ռուսական ներկայությանն ամուր կապելը հայերի ռուսանպաստության ամուր ապացույցներով, ինչը միջազգային հանրության աչքին արդարացնում է ցանկացած «հատուկ գործողություն»՝ Ռուսաստանի հանդեպ Արեւմուտքի ներկայիս քաղաքականության համատեքստում։

Մինչ հայերը մխիթարում են ինքզինքը, թե Ռուսաստանին ձեռնտու չէ Արցախի հանձնումը Բաքվին, քանի որ այդպիսով իրենք դուրս կմղվեն Հայաստանից ու Կովկասից, Մոսկվան ու Բաքուն համատեղ լուծում են նաեւ այս խնդիրը ավանդական սխեմայով։ ՀԱՊԿ երեւանյան հավաքն ուղղված է հենց դրան՝ Կովկասից Ռուսաստանի հնարավորինս անկորուստ ու աստիճանական նահանջն ապահովելը Հայաստանի հաշվին։ Այդ խնդրի լուծման համար է Արցախում տեղակայվել ռուսական կոնտինգենտը։ Արցախը ընդամենը պատանդ է այս ծրագրերում։

Կոպիտ ասած՝ մինչ Արցախի հանձնումը Մոսկվան ՀԱՊԿ միջոցով ամրապնդում է ՀՀ-ում իր ներկայության խնդիրը, եթե խոսքը դրա մասին է։ ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի դեմ ագրեսիայի խնդրի քննարկման տապալումը Մոսկվան բացատրեց «դա սահմանային բախում էր վիճելի տարածքներում, որը ենթակա է լուծման ՀԱՊԿ շրջանակում, Հայաստանի դիմումի հիման վրա» ձեւակերպմամբ։ ՀԱՊԿ ցուցանակը Մոսկվային իրավական, ռազմական եւ այլ լիովին օրինական լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում․ պատահական չէ, որ երեւանյան հավաքի նախօրեին Մոսկվան հայտարարեց, որ ՀՀ-Ադրբեջան հակամարտությունը ՀԱՊԿ-ին չի վերաբերում։ Զուգահեռ, Մոսկվան ու Բաքուն նախօրեին ռազմավարական բնույթի մի շարք համաձայնագրեր կնքեցին։

Նիկոլ Փաշինյանը հուսալի փակում է միջազգային բոլոր խողովակները, որոնք կարող են զսպել նոր ագրեսիան։ Կարեւոր է նկատել, որ ռուս-թուրքական համաձայնության ֆոնին Հայաստանը պարտավորվել է առանձնացնել Թուրքիայի, Բաքվի եւ Արցախի խնդիրները եւ հրաժարվել Նախիջեւանի վերաբերյալ իր իրավասության բաժնից։ Այսպիսով, Արցախի դատարկումը կարող է ընթանալ կեղծ քարտեզներով Հայաստանի Հանրապետության աևեւելյան սահմանի առանձնացմանը զուգահեռ։
lragir. am

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում տեղակայված 90 ռազմական օբյեկտների (տեսանյութ) Domus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերՀուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Ակցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Վրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Երևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Մենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո Երևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, բшխվել են «Ford Tranist»-ը և «Hyunadi Sonata»-ն․ կա զnh Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է ՀՀ-ն հավաստիացրել է, որ ԹՐԻՓՓ նախագծից Իրանի համար որևէ սպшռնալիք չի ստեղծվի. ՀՀ-ում Իրանի դեսպան Վենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Իրանի նաhատակված հոգևոր առաջնորդը ՀՀ-ին համարում էր ազնիվ հարևան, յուրահատուկ վերաբերմունք ուներ. ՀՀ-ում Իրանի դեսպան Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը․ Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված