Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն «Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal Գեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքը ԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Արմավիրի մարզում «Ford Transit»-ը ընկել է կամրջից Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, շարժվում նրանց թելադրանքով, իսկ ներսում՝ իրենց պատառոտում են՝ հայտարարելով, թե հաջողել են, թե իրենց դեմ խաղ չկա․ Տիգրան Աբրահամյան Իրանը ցանկանում է, որ Լիբանանը ներառվի hրադադարի ցանկացած hամաձայնագրում. Reuters 31-րդ երթուղին սպասարկող ավտոբուս է այրվել, տուժածներ կա՞ն Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 26-ի համար


Ինչ է ասել Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հոր ներկայացուցիչը

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պեմզաշենում 31-ամյա Զարինեի և նրա երկու երեխայի սպանության գործով տուժող կողմը հետևողական է լինելու, գնալու է մինչև վերջ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի՝ Զարինեի ամուսնու, ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը:

Նրա փոխանցմամբ` վարույթի շրջանակներում նշանակված են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատագենետիկական, դատաբժշկական, դատահետքաբանական և այլն, որոնց եզրակացությունները ստանալուց հետո տուժող կողմը միջնորդություններով հանդես կգա:

Ներկայումս տուժող կողմին ոչ բոլոր տվյալներն են հասանելի, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնի առաջ քաշած վարկածները, իսկ փորձաքննությունների եզրակացությունները դեռևս չեն ստացվել եւ փաստաբանը զերծ մնաց գնահատականներից, սակայն արձանագրեց, հետողական են լինելու և գնալու են մինչև վերջ, պետք է պարզվի՝ ամեն մանրամասնությամբ:

Դիտարկմանը, որ իրավապահ մարմինների կողմից տրվող պաշտոնական տեղեկություններում ևս առկա են մի շարք հակասություններ, այդ թվում, պարզ չէ, թե այդ ամբողջ ընթացքում որտեղ է եղել Արկադի Բարսեղյանը, տպավորություն է, թե առանձնապես ծանր հանցագործությունները վերագրել են Վրույր Բարսեղյանին՝ միևնույն ժամանակ նրան ներկայացնելով որպես հոգեկան հիվանդություն ունեցող անձ՝ առանց դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստանալու, Գալիկյանն ընդգծեց. «Նախ՝ արձանագրենք, որ Վրույրը հոգեկան հիվանդ չէ: Հոգեկան հիվանդ լինելու համար պետք է փորձագիտական եզրակացություն, որ անձն անմեղսունակ ճանաչված լինի: Եթե անձն ինչ-ինչ խնդրով բանակից ազատվել է, դա դեռ չի նշանակում, որ անձը հոգեկան հիվանդ է և արարքը կատարելու պահին նա անմեղսունակ է եղել: Նշանակված են փորձաքննությունները, երբ եզրակացությունը կստանանք, ավելի հստակ մեկնաբանությունը կանենք»:

Իսկ թե Զարինեի ամուսինն ինչ հարաբերություններ ուներ Վրույր և Արկադի Բարսեղյանների հետ, դիտարկմանը, որ շրջանառվում էին տեղեկություններ, որ «Տիխ»-ի՝ Արկադի Բարսեղյանի հետ արտագնա աշխատանքի են եղել, Գալիկյանը նշեց, որ կոնկրետ հարաբերություններ որպես այդպիսին չի եղել, որևէ թշանամնք չկա:

«Ամեն դեպքում քննությունն ընթանում է: Մենք աչքներս չորս արած հետևողական ենք լինելու, որտեղ նկատեցինք թերություն՝ բարձրաձայնելու ենք »,- ընդգծեց Գարիկ Գալիկայնը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։ Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։

Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները տուն մուտք են գործել՝ գումար հափշտակելու համար, սակայն, տանտիրուհուց իմանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Ավելին՝ այստեղ

  
Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն «Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal 60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Գեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքը ԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Արմավիրի մարզում «Ford Transit»-ը ընկել է կամրջից Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, շարժվում նրանց թելադրանքով, իսկ ներսում՝ իրենց պատառոտում են՝ հայտարարելով, թե հաջողել են, թե իրենց դեմ խաղ չկա․ Տիգրան Աբրահամյան Իրանը ցանկանում է, որ Լիբանանը ներառվի hրադադարի ցանկացած hամաձայնագրում. Reuters Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը 31-րդ երթուղին սպասարկող ավտոբուս է այրվել, տուժածներ կա՞ն Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 26-ի համար Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ» Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Իրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. Արաղչի Բելառուսը և ԿԺԴՀ-ն բարեկամության պայմանագիր են ստորագրել Ի՞նչ եղանակ է սպասվում մարտի 26-ից 30-ինՄարտի 26-ին և 27-ին լույս չի լինելու․ հասցեներԾափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկմանՄենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Այրվում է «Կանազի» շենքըՄոսկվայի վրա 8 ԱԹՍ է խփվել«Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումՀրդեհ Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան Բարձրաստիճան պաշտոնյա Միրզոյանը, ըստ էության, առանց որևէ ապացույցի, ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ. Սուրեն Սուրենյանց Արթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբՌուբլին թանկանու՞մ էՄերձավոր Արևելքի hակամարտության կարգավորման բանակցությունները կարող են կայանալ Պակիստանում կամ Թուրքիայում. Reuters Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր ԵՄ-ին պետք չէ խաղաղություն Ուկրաինայում, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը. Զախարովա «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանում
Ամենադիտված