Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Հուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ ՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Վաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Վրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո 0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Երևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա


Հայաստանում դատարանների միջոցով խախտված իրավունքների վերականգնումը շատ հաճախ անհնար է դառնում.Թովմասյան

Հասարակություն

Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանում դատարանների միջոցով խախտված իրավունքների վերականգնումը շատ հաճախ անհնար է դառնում. դատարաններն այնքան գերծանրաբեռնված են աշխատում, որ տարիներ են տևում դատական գործընթացները:
 
Սույն թվականի նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում կազմակերպել եմ աշխատանքային քննարկում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները և դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով:
Քննարկման ժամանակ հնչել են մի շարք առաջարկներ, որոնց լուծում տալու անհրաժեշտությունը առավել, քան արդիական է. գուցե օգնի ծանրաբեռնվածության թոթափմանը:
 
Ի թիվս այլ առաջարկների՝ դատական իշխանության ներկայացուցիչների կողմից կարևորվել է, որ նոտարների օրինակով դատավորներին ևս հնարավորություն տրվի օգտվել պետական մարմինների կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից այն հիմնավորմամբ, որ չնայած վերջիններս, դատական գործի շրջանակներում, իրենց լիազորությունների տիրույթում անհրաժեշտ տեղեկությունը ստանում են, սակայն դա տեղի է ունենում ժամանակատար գրագրության արդյունքում։
 
Դատավորներին՝ նոտարների օրինակով պետական մարմինների կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու հարցում համապատասխան օրենսդրական փոփոխություն անելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումը պարզելու, ինչպես նաև սույն խնդրի լուծման վերաբերյալ նախարարության տեսլականը ճշգրտելու նպատակով 11․11․2022թ.-ին դիմել եմ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանին։
 
Ի պատասխան իմ գրության՝ 29․11․2022թ.-ին ստացել եմ պարզաբանում առ այն, որ նախատեսվում են փոփոխություններ իրականացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում, իսկ մատնանշված հարցերի շարքում է նաև վարչական մասնագիտացմամբ դատավորներին էլեկտրոնային տեղեկատվական համակարգերին (օրինակ՝ ԱՆ ՔԿԱԳ գործակալության, ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բազաներ և այլն) հասանելիություն տալու հնարավորության նախատեսումը՝ անհրաժեշտ գաղտնիության ապահովման երաշխավորմամբ, ինչպես նաև այն, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ունի դրական դիրքորոշում բարձրացված հարցի վերաբերյալ։ Այսինքն՝ նախարարությունը խոստացել է, որ առաջիկայում դատավորների կողմից բարձրացված հարցը կլուծվի։
Հետևողական եմ լինելու, որպեսզի խոստումը չմնա թղթի վրա, այլ վերածվի կիրառելի օրենքի:
 
Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որի համաձայն՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության», իսկ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուստի առավել, քան հրամայական է ձեռնարկել անհրաժեշտ և արդյունավետ քայլեր, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով, որպեսզի գերծանրաբեռնված դատավորների կատարած աշխատանքը հնարավորինս թոթափվի, հատկապես, որ վերոնշյալի համատեքստում մերօրյա տեխնոլոգիական ոլորտի զարգացումը որոշակիորեն տալիս է դա իրականացնելու համար անհրաժեշտ գործիքներ։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան
Domus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերՀուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Ակցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Վրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Երևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Մենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո Երևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, բшխվել են «Ford Tranist»-ը և «Hyunadi Sonata»-ն․ կա զnh Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է ՀՀ-ն հավաստիացրել է, որ ԹՐԻՓՓ նախագծից Իրանի համար որևէ սպшռնալիք չի ստեղծվի. ՀՀ-ում Իրանի դեսպան Վենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Իրանի նաhատակված հոգևոր առաջնորդը ՀՀ-ին համարում էր ազնիվ հարևան, յուրահատուկ վերաբերմունք ուներ. ՀՀ-ում Իրանի դեսպան Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը․ Վահե Հովհաննիսյան Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին hարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել. Ռյուտե
Ամենադիտված