Դանթեն կանխագուշակե՞լ է մոլորակի և աստերոիդի բախումը Բախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավnր Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման 57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Ժամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի. Զախարովան՝ Բրիտանիայի նոր պատժամիջnցների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, ապա կնվազի 3-4 աստիճանով Վանաձոր-Երևան ճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ կա տուժած Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին


Հայտնի են պետական ավարտական քննությունների ժամկետները. ԿԳՄՍՆ

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը:

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.

  • «Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ).
  • «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ).
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար նաև՝ «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում.
  • Ազգային փոքրամասնությունների դասարաններում նաև՝ իրենց մայրենի լեզու և գրականություն առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում:

Գիտելիքների ստուգման առաջադրանքների թեստերը (առնվազն 4 տարբերակ) կազմում են հաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների: 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգումն անցկացվում է հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 15 օրվա ընթացքում:

9-րդ դասարանի սովորողները հանձնում են ավարտական քննություններ.

  • «Հայոց լեզու» առարկայից` գրավոր թեստ.
  • «Գրականություն» առարկայից՝ բանավոր.
  • «Հայոց պատմություն» առարկայից՝ բանավոր.
  • «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր․
  • «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ գրավոր (թեստ).
  • «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ բանավոր.
  • «Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում).
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար սահմանված գիտելիքների ստուգումն անցկացվում է նաև «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` քննաշրջանի ընթացքում.
  • Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաև գիտելիքների ստուգում «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում:

«Գրականություն», «Հայոց պատմություն» և «Օտար լեզու» առարկաների 9-րդ դասարանների ավարտական քննությունների տոմսերը կազմում են հաստատության մեթոդմիավորումները՝ ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված և տրամադրված հարցաշարերի և տոմսերի նմուշների: «Գրականություն» և «Օտար լեզու» առարկաների ավարտական քննական առաջադրանքների հարցաշարերը և տոմսերի նմուշները կազմվում են 7-9-րդ դասարանների ծրագրային նյութից, «Հայոց պատմություն» առարկայի քննական առաջադրանքները՝ 6-9-րդ դասարանների ծրագրային նյութից:

9-րդ դասարաններում ավարտական քննություններն անցկացվում են հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում: 9-րդ դասարանի ավարտական քննություններ հանձնողների հայտերը հաստատության տնօրենը լրացնում և ԳԹԿ-ին է փոխանցում փետրվարի 20-ից մինչև մարտի 15-ը:

12-րդ դասարանում շրջանավարտները հանձնում են պետական ավարտական քննություններ.

  • «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ).
  • «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ).
  • «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ).
  • «Ֆիզկուլտուրա» առարկայից` նորմատիվների հանձնում (ստուգարք) հունիսի 6-րդ աշխատանքային օրվանից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,
  • «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)՝ քննաշրջանի ընթացքում.
  • «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից բանավոր` (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)՝ քննաշրջանի ընթացքում:

12-րդ դասարաններում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից՝ 10 օրվա ընթացքում և հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում:

Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին. հեռավար ուսուցման դեպքում կարելի է դիմել էլեկտրոնային փոստով: Հաստատության տնօրենը դեկտեմբերի 15-ից մինչև 30-ը` ժամը 12։00-ը, քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին:

Հունիսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև ապրիլի 1-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենն ապրիլի 1-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ՝ քննություններ հանձնողների դիմում-հայտերն էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին:

Միասնական քննությանը մասնակցող սովորողը պետական ավարտական քննություն կարող է հանձնել այն առարկայից, որը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը։

Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):

9-րդ և 12-րդ դասարանում ավարտական և պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված շտեմարաններից և հաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:

Ուսման մեջ գերազանց առաջադիմության համար ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության գերազանցության մեդալի հավակնորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից միասնական քննություններին կարող են մասնակցել հունվարին կամ հունիսին, իսկ նույն առարկաները որպես ավարտական քննություններ ընտրելու դեպքում՝ միայն հունիսին:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈՒՊ):

Դանթեն կանխագուշակե՞լ է մոլորակի և աստերոիդի բախումըԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում 8 ժամ ջուր չի լինիԱղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանՔարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերինԱբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ Ծառուկյան8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղԶգուշացում․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըԻնձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանՓոփոխություններ՝ պարտադիր զինծառայության անցնողների համար․ նախագիծԻրազեկում․ Արագածոտնի մարզի Պարտիզակ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՀունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերըՈւղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում ենԲժիշկը պարզաբանել է՝ ինչպես է նստակյաց ապրելակերպը վնասում սրտինՄարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն Մարուքյան6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներԲախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավnր Գագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը«Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԱգարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք «Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԺամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի. Զախարովան՝ Բրիտանիայի նոր պատժամիջnցների մասին Ագարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ ԱկոպյանԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա Հարությունյան
Ամենադիտված