Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Հուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ ՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Վաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Վրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո 0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Երևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա


Նոր հաղորդագրություն Սյունիքից

Հասարակություն

Սեղմեք  ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը մեծ դրական ազդեցություն կունենա մարզի սոցիալ-տնտեսական ոլորտների վրա, կօգնի մարզը դարձնել ավելի դիմակայուն, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հավատացած է, որ այս քայլով ԵՄ-ն նաև ցույց է տալիս իր վերաբերմունքը՝ Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի ունեցած հավակնությունների վերաբերյալ: Մարզպետը նման դիրքորոշում հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում: 

«Այս ծրագիրը բավականին մեծ ազդեցություն է ունենալու մարզի սոցիալ-տնտեսական ոլորտների վրա: Հատկապես շատ է կարևորվում փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը, ինչպես նաև շատ կարևոր է համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագիրը»,-ասաց Ղուկասյանը:

Կնքվել են երկու պայմանագրեր: Առաջինը՝ «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» 11 մլն եվրո ունեցող ծրագիրն է, որն ուղղվելու է փոքր ու միջին բիզնեսին և փոքր ենթակառուցվածքների բարելավմանը: Մարզպետը սա չափազանց կարևոր ծրագիր համարեց, կարճ ժամանակահատվածում ազդեցությունը շատ մեծ է լինելու: «Սյունիքում հատկապես փոքր գյուղական բնակավայրերում բազմաթիվ են այն խնդիրները, որոնց լուծմանն էլ ուղղված է այս աջակցությունը: Վստահ եմ, որ այն շատ մեծ ու դրական ազդեցություն է ունենալու մարզի վրա»,-ասաց Ղուկասյանը:

Այսպիսով փոքր ու միջին, միկրո բիզնեսներին, սկսնակ բիզնեսներին տրվելու է թե ֆինանսական, թե խորհրդատվական աջակցություն: Իսկ ինչ վերաբերում է ենթակառուցվածքների վերականգնմանը, ապա դրանք բոլոր բնակավայրերն են ընդգրկելու: Ըստ մարզպետի՝ հատկացվող գումարն ամբողջությամբ կբավականացնի հատկապես փոքր բնակավայրերի ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը: Վերականգնվելու են խմելու և ոռոգման ջրագծեր, կարող են  բարելավվել ճանապարհներ: Մարզպետի վստահեցմամբ՝ ծրագիրն ուղղվելու է ամենահրատապ խնդիրների լուծմանը:

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն. եվրո. այն կարող է հետագայում ավելանալ:

«Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» մեկնարկում է հունվարի վերջին: Իսկ 1.6 միլիոն եվրո բյուջեով «Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի մեկնարկը տրվելու է փետրվարի սկզբին: 

Մարզպետը համոզված է, որ Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ այս նախաձեռնությունը մեծապես կօգնի Սյունիքն ավելի դիմակայուն դարձնել: «Հատկապես սահմանամերձ բնակավայրերը մինչև վերջին իրադարձություններն ունեին բազմաթիվ խնդիրներ, ներկա իրավիճակն այդ խնդիրներն ավելի ծանրացրել է: Եվ շատ կարևոր է հրատապ ծրագրեր իրականացնելը, որպեսզի դրական միջավայր ստեղծվի: Ծրագրի իրականացման համար առաջնահերթությունը տրվելու է նախևառաջ հենց սահմանամերձ բնակավայրերին: Դա մարդկանց բավականին մեծ դրական ազդակ է լինելու հատկապես այն պարագայում, երբ ԵՄ-ն է դա անում: Դա շատ բան է նշանակելու հենց բնակիչների համար: Եթե ծրագրերն արագ իրականացնում ենք, խոսում է նրա մասին, որ Հայաստանի սուվերեն տարածքում ցանկացած անկյունում պետք է լինի զարգացում, ինչը ժողովրդի համար բավականին մեծ ազդակ է»,-ասաց Սյունիքի մարզպետը:

Ղուկասյանը հավատացած է, որ ԵՄ այս  նախաձեռնությունը կօգնի նաև անվտանգային առումով ամրապնդել Սյունիքը, քանի որ վերոնշյալները զարգացնելու միջոցով է հնարավոր հասնել հաջողության:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ԵՄ-ն աջակցության նախաձեռնության համար ընտրել հենց այն մարզը, որի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նաև տարածքային հավակնություններ է ներկայացնում, արդյոք սա ուղե՞րձ է ԵՄ-ից՝ մարզպետը դրական պատասխան տվեց: «ԵՄ ղեկավարության, ԵՄ անդամ երկրների ղեկավարների մակարդակով բազմաթիվ հայտարարություններ կան, նրանք հստակ, թիրախավորված կերպով հայտնել են իրենց դիրքորոշումը, որ դեմ են Ադրբեջանի գործողություններին: Եվ, իհարկե, հենց այս քայլով ցույց են տալիս իրենց դիրքորոշումը՝ կոնկրետ ադրբեջանական կողմի նկրտումների վերաբերյալ»,-ասաց մարզպետը:

Ղուկասյանը կարևորեց ջանք ու եռանդ չխնայելով աշխատելը բարձր մակարդակով և համապատասխան ժամկետներում ծրագիրն իրականացնելու համար:

Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերՀուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Ակցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Վրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Երևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Մենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո Երևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, բшխվել են «Ford Tranist»-ը և «Hyunadi Sonata»-ն․ կա զnh Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է ՀՀ-ն հավաստիացրել է, որ ԹՐԻՓՓ նախագծից Իրանի համար որևէ սպшռնալիք չի ստեղծվի. ՀՀ-ում Իրանի դեսպան Վենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Իրանի նաhատակված հոգևոր առաջնորդը ՀՀ-ին համարում էր ազնիվ հարևան, յուրահատուկ վերաբերմունք ուներ. ՀՀ-ում Իրանի դեսպան Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը․ Վահե Հովհաննիսյան Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին hարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել. Ռյուտե Երևանում բախվել է 4 մեքենա, կան վիրավnրներ
Ամենադիտված