Ընդդիմադիր ուժերն իրենց գործողությունների հիմքում պետք է դնեն նախորդ տարիների խորհրդարանական, փողոցային պայքարի փորձն ու արդյունքները և անհրաժեշտ եզրահանգումներ անեն․ Աբրահամյան Իտալիան կկասեցնի Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի ավտոմատ երկարաձգումը 95 տոկոսով վստահ եմ․ Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ում Գազ չի լինի ապրիլի 15-ին ՉԼ․ հայտնի է Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Բավարիայի» դեմ պատասխան խաղի համար Հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-4 աստիճան ցուրտ. ինչ եղանակ է սպասվում Զելենսկին ժամանել է Բեռլին՝ Մերցի հետ հանդիպման Իրանը պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, բայց իրավական նորմերի շրջանակներում. Փեզեշքիան Մեծամորում «Opel» է այրվել Հրդեh է բռնկվել Չինաստանում BYD-ի բազմամակարդակ ավտոկայանատեղիում


«Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ

2026թ. ապրիլի 9-ին ավարտվեց «Սրբազան պայքարի» գործով նախնական դատալսումների փուլը, և հանրային մեղադրողները սկսեցին ընթերցել գործով 18 մեղադրյալների նույնական մեղադրանքները՝ որպես բացման խոսք։ Հաջորդիվ բացման խոսքով հանդես կգա նաև պաշտպանության կողմը, ինչից հետո կսկսվի ապացույցների հետազոտման փուլը։ Այս փուլին ընդառաջ Բագրատ Սրբազանի նախաձեռնությամբ հրավիրվել է պաշտպանների մամուլի ասուլիս՝ հանրությանը ներկայացնելու գործում առկա դեռևս չհրապարակված այն ապացույցները, որոնք  քարոզչական դաշտում լայնորեն օգտագործվել են իշխանությունների կողմից։

«Առաջին հերթին դա այսպես կոչված ձեռագիր «ահաբեկչական պլանն» է, որ ո’չ ձեռագրաբանական քննության է ենթարկվել, ո’չ որևէ ողջամիտ վերլուծության, բայց ՔԿ ղեկավարի կողմից հանրությանը ներկայացվել է իբրև Բագրատ Սրբազանի ձեռքով գրված ծրագիր։ Այնտեղ մասնավորապես առկա են այնպիսի անհեթեթ մտքեր ինչպիսիք օրինակ՝ որ «անհրաժեշտ է ներխուժել թշնամի երկիր և գերի վերցնել 150.000-250.000 քաղաքացիական անձ։ Մենք հրապարակում ենք այդ անգլերեն «ծրագիրը» և դա հայտնաբերելու կադրերը՝ թողնելով, որ հանրությունն ինքը դատի՝ կարո՞ղ էր արդյոք Բագրատ Սրբազանը կամ նրա համախոհներից որևէ մեկը շարադրած լինել նման տեքստ թե ոչ։» - հայտնեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Հաջորդիվ հրապարակվեցին Սրբազանի կեցավայրի խուզարկության կադրերը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են գունավոր ծխերը, ներկերը, բարձրախոսը, մեխերը, շինարարական ամրանները, մետաղյա ձողերը և այլ կենցաղային ապրանքներ վերցվել որպես ենթադրյալ ահաբեկչության համար պիտանի գործիքներ։

Անդրադառնալով այս ապացույցներին՝ պաշտպան Տաթևիկ Սողոյանը նշեց. «Մենք հասկանում էինք, իհարկե, որ սկզբնական փուլում մեղադրանքի կողմը ապավինելու էր նախաքննական գաղտնիքի խորհրդավորությանը, ապա՝ նախնական դատալսումների փուլում գտնվելու հանգամանքին, ուստի սպասում էինք, որ հիմնական լսումներին ընդառաջ հրապարակենք այսպես կոչված «ապացույցները»՝ ևս մեկ անգամ ցույց տալու, որ այս գործն իրավաբանության հետ աղերս չունի։ Սա կենցաղային իրերով ահաբեկչություն նախապատրաստելու աշխարհում թերևս առաջին մեղադրանքն է, որը հյուսվել է բացառապես ապօրինի գաղտնալսումների և դրանց բովանդակության խեղաթյուրման միջոցով։ Ինչու՞ ապօրինի. որովհետև դատախազները նույնիսկ հիմա դատարանում հրաժարվեցին ներկայացնել այն օպերատիվ տվյալը, որի հիման վրա առհասարակ սկսվել են այս գաղտնալսումները»։

Պաշտպանները անդրադարձան նաև աղմկահարույց ձայնագրություններին, որոնց խեղաթյուրման հիմքով հաղորդում էր ներկայացվել նաև իրավապահ մարմիններին։ Պաշտպան Խուդոյանը վերահաստատեց. «Չնայած երկրի թիվ մեկ ամբիոնից Գլխավոր դատախազը հայտնել էր, որ այդ ձայնագրությունները անցնելու են համապատասխան փորձաքննություններ, առ այսօր այդպիսի ապացույցներ չկան, ինչը թույլ է տալիս առհասարակ հերքել դրանց իսկությունը։ Բայց այս դեպքը արտառոց է նրանով, որ իրավապահները չեն սահմանափակվել չհաստատված գաղտնալսումներով, նրանք ուղղակիորեն կեղծել են դրանք, և հիմա հրաժարվում են քրեական վարույթ նախաձեռնել այդ առիթով»։

Փաստաբանները հայտնեցին, որ ձայնագրությունների սղագրությունը կեղծելու դեպքով քրեական վարույթ չնախաձեռնվելը բողոքարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Արդյունքների մասին լրացուցիչ հանրությանը կտեղեկացնեն։

Խոսնակները անդրադարձան նաև հարուցված քաղաքացիական գործերի ընթացքին՝ կարծիք հայտնելով, որ քաղաքական ճնշումները և երկակի ստանդարտները ներթափանցել են նաև դատական համակարգի այդ հատվածը։

«Ցավալի է տեսնել, որ թեև պաշտոնյաները և իշխանական քարոզիչները շատ հաճախ դատարանում հայտնում են, որ «տեռորիստ» կամ այլ որակումներ տալով նկատի չեն ունեցել Սրբազանին, կամ փորձում են իրենց վիրավորական արտահայտությունները քաղաքական խոսքի սահմաններում տեղավորել, դատարանները չեն համարձակվում այդ երևույթին պատշաճ գնահատական տալ՝ արձանագրել զրպարտությունը, վիրավորանքը և անմեղության կանխավարկածի խախտումը»-իր խոսքում նշեց փաստաբան Խուդոյանը։

Հիշեցնենք, որ Սրբազան պայքարի գործով կալանավորումները սկսվել են 2025թ. հունիսի 25-ին՝ ահաբեկչության և իշխանությունը զավթելու նախապատրաստության շինծու մեղադրանքներով։ 18 մեղադրյալներից մեծ մասի խափանման միջոցը երկարատև կալանքից հետո փոխվել է այլընտրանքային խափանման միջոցի։ Այժմ տնային կալանքի ներքո են գտնվում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, վերջինիս վարորդ Կարո Օկումուշյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը և ակտիվիստ Վահագն Չախալյանը, իսկ Բագրատ Սրբազանը դեռևս գտնվում է կալանավայրում։ Նրա դիրքորոշումը կալանքի փոփոխման վերաբերյալ այն է, որ միջանկյալ խստությամբ խափանման միջոցներն ընդունելի չեն։

ԱՄՆ-ի ռազմական պոտենցիալը մի քանի անգամ ավել է քան Իրանի , բայց դա հաղթանակ չբերեց ԱՄՆ--ին. Արշակ Կարապետյան BYD-ի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Ընդդիմադիր ուժերն իրենց գործողությունների հիմքում պետք է դնեն նախորդ տարիների խորհրդարանական, փողոցային պայքարի փորձն ու արդյունքները և անհրաժեշտ եզրահանգումներ անեն․ Աբրահամյան «Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին Մենք պաշտոնների համար չէ, որ մասնակցելու ենք ընտրություններին․Արշակ Կարապետյան Հայտնի ռեփերի մարմինը հայտնաբերվել է այգու զուգարանումԱյսօր մենք ունենք դասախոս քաղբանտարկյալներ, զոհվածի ծնող քաղբանտարկյալներ, արքեպիսկոպոս քաղբանտարկյալներ, և այսուհետ արդեն դպրոցական քաղբանտարկյալ. Մենուա ՍողոմոնյանՀայաստանում չկա խոսքի ազատություն, մարդիկ ոչ մի տեղ պաշտպանված չեն․ Արամ ՊետրոսյանԴավիթ Մինասյանը ոչ մի մեղք չի գործել, պայքարում ենք նրա ազատության համար․ Սայիդա ՊողոսյանԻտալիան կկասեցնի Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի ավտոմատ երկարաձգումը 95 տոկոսով վստահ եմ․ Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ում Գազ չի լինի ապրիլի 15-ին ՉԼ․ հայտնի է Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Բավարիայի» դեմ պատասխան խաղի համար Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Լենա ՄաթևոսյանՔՊ-ական «ուսապարկ» Վահագն Ալեքսանյան,այնքան «դուխ» ունեցի, որ մեր՝ Հանրապետականների ներկայությամբ փորձես խոսել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ. Հենրիխ ԴանիելյանԱմոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի հաջորդ Վարչապետի ելույթը. այն, ինչ մնաց կադրից դուրս. տեսանյութ Սամվել Կարապետյանը պետք է ամբողջությամբ մասնակցի քաղաքական գործընթացներին, նրա գործն ապօրինի է Դատախազը լավ կանի ինքնաբացարկ հայտնի մինչև Սամվել Կարապետյանի դատական նիստը Մուտք ենք արել դիմում-միջնորդություն, որ առաջնահերթության կարգով քննարկվի Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը. Արամ Վարդևանյան Զննվել է 81 փաստաթուղթ. ոչ մեկում Սամվել Կարապետյանի անունը չի տրվել. Արշակ Վարդանյան Սամվել Կարապետյանի գործով հաջող ելք ենք ունենալու, հիմա գրեթե նույն բանտային կալանքի մեջ է․ պաշտպան Հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-4 աստիճան ցուրտ. ինչ եղանակ է սպասվում Զելենսկին ժամանել է Բեռլին՝ Մերցի հետ հանդիպման Բռնվեք, գալիս ենք. Խառնվելու են շատերի խաղաքարտերը. Մեր օրակարգը շատերին է ցնցելու. Մարուքյան–Փաշոյան Իրանը պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, բայց իրավական նորմերի շրջանակներում. Փեզեշքիան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբՓոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան Հայաստանում ցանկանում են օրենքով նվազեցնել մեքենաների ահռելի քանակը Սատարում ենք բոլոր հայրենասեր քաղբանտարկյալներին․ Կարուշ ՀովեյանՄեծամորում «Opel» է այրվել Հրդեh է բռնկվել Չինաստանում BYD-ի բազմամակարդակ ավտոկայանատեղիում Թուրքիան խոստովանում է իր մասնակցությունը Ես թիրախավորում եմ և թիրախավորելու եմ լրատվամիջոցներին, որոնք թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները. Ռուբեն Ռուբինյան Զինվшծ անձը hարձակվել է դպրոցի վրա. կա 7 վիրավորԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով Իրանի կրած վնաuը կազմում է 270 միլիարդ դոլար. Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իշխանության միակ զենքը քվեների փոշիացումն է մնացել «Տղամարդուն վարձատրում են, կնոջը՝ քննադատում»․ ի՞նչու են տնային գործերը աննկատ մնում«Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ Երկու եղբայրներ uպանություն են կատարել, մեկն էլ անչափահաս․ ի՞նչ է եղել Կայծակը հարվածել է 75-ամյա տղամարդուն և իր շանըՄարկո Ռուբիոն կմասնակցի ԱՄՆ միջնորդությամբ կազմակերպված Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններին. Axios Մոլեկուլային կատապուլտը կարագացնի արևային վահանակների աշխատանքը Հրազդանում բացվել է «ՀայաՔվե»-ի գրասենյակը Անժամանակ կյանքից հեռացել է Սեդա Կարապետյանը Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Իրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYT Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Վենսի ստվերը և Օրբանի պարտությունը․ երբ ընտրողը դառնում է վճռորոշ ուժ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան
Ամենադիտված