Շնորհավոր երկնային ծնունդդ, իմ կարոտ. Հայկոյի մոր գրառումը՝ որդու 50- ամյակին (լուսանկար, տեսանյութ)
LifeՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրո երգիչ Հայկոն այսօր կդառնար 50 տարեկան: Հայկ Բորիսի Հակոբյանը ծնվել է 1973 թվականին։ Նրա մայրը՝ Սուսաննա Նիկողոսյանը, գրառում է կատարել և հրապարակել լուսանկար: «Շնորհավոր երկնային ծնունդդ, իմ կարոտ»։
Հայկոն սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987 թ. ավարտել է Երևանի Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։
1997 թ. մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998 թ. հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։ 1999 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 2006 թ. Հայաստանի Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։ 2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Նա նաև հեղինակ է «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունների։ 2021 թ. սեպտեմբերի 21-ին կորոնավիրուսային հիվանդության պատճառով՝ ծանր վիճակում, տեղափոխվել է հիվանդանոց։
Մահացել է սեպտեմբերի 29-ին կորոնավիրուսից՝ թոքերի 80% ախտահարմամբ։ Հայկոյի մահից հետո Hayko Hakobyan Foundation-ը շարունակում է պահպանել եւ հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը։ Այսօր Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնում կկայանա սիմֆոնիկ համերգ՝ նվիրված երգչի 50-ամյակին, ինչպես նաև Հայկոյին նվիրված հաղորդումներ ևս նախատեսված են տարբեր հեռուստաալիքներով: