Թեհրանում պայթյուն է որոտացել, փլուզվել է երկու շենք
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին}
Իրանի մայրաքաղաքում Ռեյ փողոցի երկհարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել, պայթյունը հարեւան շենքի փլուզման պատճառ է դարձել, փլատակների տակ կարող են մարդիկ լինել, հայտարարել է Թեհրանի հրշեջ ծառայության քաղաքային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջալալ Մալեքին: Նրա խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը։
«Ռեյ փողոցում գտնվող երկհարկանի շենքում հզոր պայթյուն է տեղի ունեցել․.. Այն հանգեցրել է այդ եւ հարեւան շենքերի փլուզմանը, այս պահին դեպքի վայրում աշխատում են հրշեջները», - հայտարարել է Մալեքին։
Մալեքին չի բացառել փլատակների տակ մարդկանց գտնվելու հնարավորությունը։
Գործակալությունը չի հայտնում տեղի ունեցածի պատճառները։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live