Իսրայելը կպատասխանի Իրանի հարձակմանը. CNN
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը մտադիր է պատասխանել Իրանի հարձակմանը, պատասխանի մասշտաբները հստակեցվում են։
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային։
Պատասխանի բոլոր տարբերակները մանրամասն կքննարկվեն ապրիլի 14-ին Իսրայելի ռազմական կաբինետի նիստում, նշել է պաշտոնյան։
Նրա խոսքով, հրեական պետությունը պետք է որոշի՝ ինչ տեսակ պատասխան սահմանել Իրանի համար:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել էր, որ Իրանը կբախվի Իսրայելի վրա հարձակման հետևանքներին, որոնց մասշտաբները կախված կլինեն վնասից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը հարյուրավոր անօդաչու սարքեր էր արձակել Իսրայելի ուղղությամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ գիշեր: Ապրիլի 13-14-ի գիշերն Իրանն արձակել է 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ հրթիռ (երկիր-երկիր) և 36 թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «օգնել է Իսրայելին ոչնչացնել գրեթե բոլոր անօդաչու սարքերն ու հրթիռները», որոնք եկել են Իրանից։
Եվրամիությունը դատապարտել էր Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Համապատասխան հայտարարությամբ էր հանդես եկել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ այսօր՝ ապրիլի 14-ին, հրավիրում է G7-ի ղեկավարներին՝ «համակարգելու միասնական դիվանագիտական պատասխանը Իրանի լկտի հարձակմանը»:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին էլ հայտնել է, որ Իրանն ավարտել է Իսրայելի դեմ իր գործողությունը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հետագա գործողությունների։